COVID-19 Travel Update: Learn More

Հայաստանը խաղաղության խաչմերուկում փառատոն

Հայաստանը խաղաղության խաչմերուկում փառատոն  նկար

Մի քանի օր տևող և մի քանի քաղաքներում անցկացվող այս փառատոնը նպաստում է խաղաղության և մշակույթի ներդաշնակմանը: Փառատոնը, հանդիսանալով ազգային և մշակութային փոխանակման ծրագիր, մասնակից ազգերի միջեւ ստեղծում է ընկերական փոխհարաբերություններ և խթանում մշակութային ժառանգության պահպանմանը: Տարբեր երկրների մասնակիցները ներկայացնում են իրենց ավանդական մշակույթը, ներառյալ երգերը, պարերը, երաժշտական գործիքները, ազգային տարազները և ձեռագործ արհեստները` հիանալի հնարավորություն ընձեռելով բավարարելու ձեր ներքին մշակութային աշխարհը եւ վայելելու աշխարհի տարբեր տաղանդավոր մարդկանց կատարումները:

Փառատոնի մանրամասները

23-27 Սեպտեմբերի, 2021 | Երևան, Բյուրական, Երևան, Փամբակ

The Byurakan Vocal Ensemble sings Armenian Medieval Music in new arrangements. Բյուրականի վոկալ անսամբլը կատարում է հայկական միջնադարյան երաժշտություն՝ նոր մշակումներով:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

In the yard of the village house the women demonstrate new baked bread wearing traditional dresses and singing traditional songs. Գյուղի տան բակում տարազով կանայք ցուցադրում են նոր թխված հացը ավանդական երգերի ներքո:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

A village woman makes Armenian string cheese. Գյուղացի կինը պատրաստում է հայկական թել պանիրը:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Village women sing the traditional song with accompaniment by folk musical instruments. Գյուղացի կանայք երգում են ավանդական երգեր ազգային երաժշտական գործիքների նվագակցությամբ:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

A folk-dance group performance for Armenia on the Crossroad of Peace festival. Ժողովրդական պարային խմբի կատարումը Հայաստանը խաղաղության խաչմերուկում փառատոնի ժամանակ:

Photo by Hrant Sahakyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։