Հայաստանի արվեստի ու արհեստի մայրաքաղաք Գյումրիում գործող Գևորգյան Սերամիքսը 2008թ. հիմնադրման օրվանից միջազգային ճանաչում է վայելում։ Հիմնադիրներ Վազգեն եւ Սաթենիկ Գևորգյանները մեկտեղել են իրենց նորարարական տեսլականն ու կավի հանդեպ անդավաճան սերը՝ վերականգնելով ու կենդանություն հաղորդելով հայկական լեռնաշխարհի խեցեգործության ակնառու ավանդույթներից շատերին։
Վազգենը կծանոթացնի իր հիմնական տեխնիկաներից մի քանիսին, օրինակ՝ ինչպես կավը գցել անիվի վրա և պարզ ձևեր ստանալ։ Իսկ, եթե մարտահրավերներ եք փնտրում կամ ավելի առաջադեմ եք, Վազգենը կարող է ցույց տալ, թե ինչպես ավելի բարդ կերամիկական իրեր ձևել, այնպիսիք, ինչպիսիք կտեսնեք նրա մեծ հավաքածուում։ Անգամ, եթե նույն ձևը չստանաք, հոգ չէ, վայելեք նոր արտիստիկ հմտություններ ձեռք բերելու փորձառությունը, միաժամանակ ձեզ հետ որպես հուշ վերցնելով ձեր իսկ ստեղծագործությունը։ Գևորգյան Սերամիքսում ցուցադրված է դեկորատիվ իրերի լայն տեսականի, որոնք ներկայացնում են տարբեր դարաշրջաններ և մշակութային հավատամքներ։
Վազգենը նաև վերականգնում ու կրկնօրինակում է հնագույն կավե իրեր, այդպիսով գնորդներին առաջարկելով օրիգինալ գործերի կրկնօրինակներ։
Գևորգյան Սեերամիքսը լավագույն վայրերից մեկն է բնական կավի առատ հանքավայր հանդիսացող հայկական լեռնաշխարհի խեցեգործության մշակույթին ծանոթանալու համար։ Գյումրու հարուստ պատմությամբ ու մշակույթով շրջապատված՝ Վազգենն ու Սաթենիկը ոչ միայն վերածնել, այլ նաև ստեղծել են կավե մշակութային արժեքներ, որ գրավում են թե պրոֆեսիոնալ կոլեկցիոներներին, թե սիրողական գնորդներին։
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Վազգեն և Սաթենիկ Գևորգյանները՝ ստեղծագործ ամուսնական զույգը, համատեղել են իրենց նորարական գեղարվեստական տեսլականները կավի նկատմամբ տևական սիրո հետ՝ վերականգնելու և վերակենդանացնելու հայկական լեռնաշխարհի խեցեգործության ավանդույթներից շատերը: Վազգենը կիրառում է այս գյուղերում դեռևս նկատվող կավի մշակման և կենցաղային պարագաների արտադրության ավանդական մոտեցումները և դրանք համատեղում ժամանակակից միտումների և մեթոդների հետ, որոնք սովորաբար գալիս են իր իսկ փորձառությունից: