Ալբերտ Վարդանյանը և նրա երկու որդիները՝ Հրաչյա Վարդանյանը և Ավետիք Վարդանյանը, Գյումրու ամենատաղանդավոր և ամենահայտնի արվեստագետներից են։ Գյումրի այցելողները չպետք է առիթը բաց թողնեն այցելելու Վարդանյանների տուն ու ստուդիա․ այն գտնվում է Ախուրյան գյուղում՝ Գյումրու պատմական քաղաքի կենտրոնից ընդամենը վեց կիլոմետր արևելք:
Ալբերտը քանդակագործ է, ով աշխատում է մի շարք նյութերով՝ մոմ, գիպս, քար, կավ և բրոնզ: Աշխատելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում որպես դասախոս՝ Ալբերտի գեղարվեստական տեսլականը իր քանդակներում ոչ միայն Հայաստանի հին ժամանակների ոգին, այլև ժամանակակից հայկական արվեստում հայտնաբերված ազգային և ժողովրդական մտածելակերպը հաղորդելն է: Նրա ստուդիայի այցելուները կտեսնեն գեղարվեստական աշխատանքի ստեղծման ամբողջ գործընթացը` սկսած նախագծումից մինչև մոդելավորում, ձուլում և վերջնական վերամշակում: Ալբերտի քանդակները կարելի է գտնել աշխարհի շատ երկրներում:
Ալբերտի ավագ որդի Հրաչյան նկարիչ է և բազմազան նյութերով արվեստի գործեր է ստեղծում, որոնք ցուցադրվում են ամբողջ աշխարհում: Հրաչյայի նկարները բխում են նույն գաղափարական արմատներից, ինչ որ հայրիկինը, բայց տարբերվում են իրենց տեխնիկայով և ներկայացմամբ: Հրաչյան հաճախ օգտագործում է հյուսված նյութեր, որոնք արտացոլում են հայկական գորգագործության հայտնի ավանդույթները և նորարարական լուծումներ տալիս՝ գույնի և խորության միջոցով: Ինչպես հայրը՝ Հրաչյան դասավանդում է նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում:
Ալբերտի կրտսեր որդին՝ Ավետիքը, ճարտարապետ է, ով ներշնչվում է տարբեր աղբյուրներից՝ ներառյալ քրիստոնեությունը, Գյումրու ճարտարապետությունը, տեղական քարերը, փայտը և բնապատկերները: Օրինակ՝ Ավետիքը ստեղծել է յուրօրինակ ձեռագործ տետրերի և նկարչական ալբոմների մի ամբողջ շարք՝ փայտե կազմերով: Նա ևս համագործակցում է եղբոր՝ Հրաչյայի հետ:
Գյումրի այցելությունը կարող է լիարժեք չլինել առանց այս տաղանդավոր ընտանիքի տուն և ստուդիա այցելելու, որտեղ ավելի շատ կտեղեկանաք նրանց ստեղծագործական ոգեշնչման աղբյուրների և ավանդույթների մասին։
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Ալբերտ Վարդանյանը և երկու որդիները ՝ Հրաչյա Վարդանյանը և Ավետիք Վարդանյանը, Գյումրու ամենատաղանդավոր և ամենահայտնի արտիստներից են: Ալբերտի որդիները հետևում են հոր գեղարվեստական տեսլականին և երկուսն էլ դասավանդում են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում: