Արփինե Մաթևոսյանը հայրենի Արենի գյուղում հիմնել է իր ստուդիոն՝ Արհեստանոցը։ Ժամանակին մատուռ, այնուհետև՝ մշակույթի տուն, պահեստ և նույնիսկ, որպես սրճարան օգտագործված այս շենքը հիմա դարձել է հյուրընկալ տանիք բոլոր սերունդների ներկայացուցիչների համար, որտեղ կարող են այստեղ ցուցադրել իրենց ստեղծագործականությունը։ Զբոսաշրջիկներ հյուրընկալելուն զուգահեռ՝ Արփինեն Արհեստանոցում տեղացի երեխաներին սովորեցնում է կավագործության, նկարչության և հելունագործության հմտություններ։
Ձեր այցի ընթացքում Արփինեն կարճ շրջայց կանցկացնի ստուդիոյում՝ ծանոթացնելով տարածաշրջանի կավագործական հարուստ ավանդույթների։ Տեղական կավը ձեր ձեռքերում խառնելով՝ դուք կսովորեք, թե որտեղից են այն գտնում և ինչով է այն տարբերվում այլ շրջանների կավից։ Սա մի առինքնող փորձառությունն է, որը կարող են վայելել ընտանիքի բոլոր անդամերը։ Իրականում, Արփինեն մտովի հստակ պատկերացնում էր իր ստուդիոն, երեխաների հետ աշխատանքը և վարպետաց դասերը դեռ գաղափարի մշակման փուլում:.
Դուք հնարավորություն կունենաք ընտրել առաջարկվող երեք տարբերակներից մեկը և փորձարկել Արենիի արհեստագործական ավանդույթները։
-
Պատրաստեք զարդ՝ թրծած կավի հուլունքները թելին շարելով։ Արփինեն կբացատրի կավի վրայի նախշերի նշանակությունը, որոնք կարող են լինել ժայռապատկերներ, ծաղկային զարդարանք կամ հավերժության խորհրդանիշներ, և դուք կարող եք ընտրել ձեր նախընտրածը՝ վզնոց, ապարանջան կամ այլ աքսեսուար պատրաստելու համար։
-
Նկարազարդեք կավե մոմակալները՝ վրձիններով և ակրիլի ներկերով։ Արփինեն մոմակալները պատրաստում է հեքիաթի տնակների տեսքով, որ վերջում դրանց պատուհաններից երևա մոմի լույսը։
-
Աշխատեք տեղական կավով՝ պատարստելով բաժակներ, փոքր ափսեներ կամ այլ իրեր։ Զգացեք կավն ու դրա առաձգականությունը՝ համադրելով Արփինեի գիտելիքները տեղական կավի և դրա առանձնահատկությունների վերաբերյալ: Ուշադրություն դարձրեք, որ կավը պետք է երեքից հինգ ժամ թրծվի՝ ամրանալու համար, ուստի այս փորձառությունը նպատակահարմար է, եթե կարող եք հաջորդ օրը կրկին այցելել այստեղ՝ ձեր պատրաստածը թրծած վիճակով վերցնելու համար:
Երբ բավարարվեք ձեր ստեղծագործականությամբ, վայելեք Արփինեի ընկերակցությունը մի բաժակ թեյի շուրջ՝ խմորեղենով կամ քաղցրավենիքով՝ զրուցելով Արենիի կյանքի և այն մասին, թե ինչ ազդեցություն է թողնում Արհեստանոցը տեղի երիտասարդության վրա՝ արվեստի միջոցով։
Ծանոթացե՛ք ձեր հյուրընկալի հետ
Ծանոթացեք «Արհեստանոց» ստուդիայի հիմնադիր Արփինե Մաթևոսյանի հետ։ Մի օր Երևանում մնալով հերթական խցանման մեջ՝ Արփինեն մտածեց իր կյանքում կտրուկ փոփոխություն կատարելու մասին։ Նա արհեստներ էր դասավանդում մայրաքաղաքի երիտասարդական կենտրոններից մեկում, բայց անընդհատ մտածում էր իր ծննդավայրի մասին. «Ես հստակ գիտեի, թե ինչ եմ ուզում ՝ կավ, ասեղնագործություն, նկարչություն, կարպետ»: 2019-ին Արփինեի երազանքները իրականություն դարձան, երբ նա տեղափոխվեց հայրենի տուն՝ Արենի, որը հայտնի է իր գինու արտադրությամբ: Արփինեն իրեն հերոս չի համարում, ոչ էլ փորձում է իր գործունեությունը հայրենասիրական որակել: Բայց բազում նախաձեռնություններով և հայրենի գյուղում արհեստանոց-ստուդիա բացելով՝ նա հույս ունի փոխել այն համընդհանուր պատկերացումը, որ Հայաստանում ամեն ինչ պտտվում է Երևանի շուրջ, և ապացուցել, որ Արենին կարող է առաջարկել ավելին, քան պարզապես խաղողն ու գինին են: Արփինեն ուզում է ցույց տալ, թե ինչպես գյուղական առօրյա կյանքը կարող է ստեղծագործական և ուսուցողական նոր հնարավորություններ առաջարկել: