Հեռավոր Տանձավեր գյուղը դուրս է ծեծված երթուղիներից, հեռու՝ աղմկոտ մայրուղիներից, ուր հազվադեպ են այցելում անգամ այլ շրջանների հայերը: Միքայել Շելեմետևն ու Պալոման Իսպանիայից տեղափոխվել են այստեղ զբոսաշրջության զարգացմանը խթանելու համար՝ բացահայտելով իրենց նոր տան բնական գեղեցկությունն ու պատմական հուշարձանները: Տեղացիների օգնությամբ և համայնքապետի՝ Բագրատի աջակցությամբ՝ Միքայելն ու Պալոման մշակեցին նոր զբոսաշրջային արահետ դեպի Վանանդ ամրոց, որի գեղեցկությունը կարող եք վայելել քայլարշավով կամ հեծանվային շրջայցով:
Այս 7 կմ-անոց արահետը ձեզ տանում է անտառածածկ տարածություններով, որ առատ են ինչպես բուսական (մասնավորապես լայնատերև անտառներ), այնպես էլ կենդանական աշխարհով (ներառյալ՝ ողնաշարավոր կենդանիների 200 տեսակ և թռչունների ավելի քան 30 տեսակ): Արահետի գլխավոր տեսարժան վայրը ամրոցի ավերակներն են՝ տեղացիների շրջանում հայտնի որպես Վանանդաբերդ, որը Սյունյաց իշխանության 43 ամրոցներից մեկն էր 11-12-րդ դարերում:
Այստեղից դուք կշարունակեք դեպի Դավիթ Բեկի ջրամբար, հայտնի նաև որպես Չայզամի լիճ՝ ճանապարհին հանդիպելով սքանչելի ջրվեժների կասկադին: Այստեղ և արահետի ողջ երկայնքով Միքայելն ու Պալոման կկիսվեն Հայաստանի այս գողտրիկ անկյան մասին իրենց գիտելիքներով՝ օգնելով ձեզ ավելի լավ գնահատել Տանձավերի բնական պատմությունն ու մշակութային ժառանգությունը: Դուք կարող եք Տանձավեր վերադառնալ ձեր եկած ճանապարհով, կամ, ավելի արկածախնդիրների համար՝ արտաճանապարհային մեքենայով:
Նրանց համար, ովքեր սիրում են բնություն և ստեղծագործել, Տանձավերն առաջարկում է լենդ արթի փորձառություն Կախարդական անտառ բացօթյա թանգարանում: Հեծանվային արշավների սիրահարներին թիմն առաջարկում է հեծանիվների վարձույթ, որոնց թվում՝ էլեկտրական և լեռնային հեծանիվներ:
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Ծանոթացե՛ք Միքայելի և Պալոմայի հետ. երիտասարդ զույգ, ովքեր տեղափոխվել են Իսպանիայից և հիմնադրել Պեգասուս Տանձավերը: Համայնքի ղեկավար Բագրատի աջակցությամբ՝ նրանք նախաձեռնել են տարածքի զբոսաշրջության զարգացման խթանումը, մասնավորապես՝ քայլարշվային և հեծանվային տուրերով շրջակա բնական և պատմական տեսարժան վայրերի բացահայտումը: Միքայելը կասի, որ մինչ այստեղ տեղափոխվելը, ոչինչ չգիտեր Տանձավերի մասին: Այնուամենայնիվ, երբ նա այցելեց խորհրդանշական Տաթևի վանքից և ճոպանուղուց ոչ հեռու գտնվող՝ լեռների մեջ ծվարած այս գողտրիկ անկյունը, այն տան ջերմությամբ ողջունեց իրեն: Նա զմայլված էր ամեն ինչով՝ բնությամբ, մարդկանցով, լեռներով, կիրճերով, մաքուր օդով և զբոսաշրջային գործունեության հեռանկարներով: Գյուղում Միքայելի և Պալոմայի հայտնվելը ոչ միայն երկու երիտասարդների պատմություն է, ովքեր իրենց նոր տունը գտան բնության այս զարմանահրաշ անկյունում, այլ նաև ընդգծում է, թե ինչպես դա հնարավորություն տվեց տեղացիներին վերասահմանել իրենց պատկերացումները գյուղի և շրջակա միջավայրի վերաբերյալ: