Բացահայտեք գյուղի հանգիստ կյանքը «Բասեն» հյուրանոցի սեփականատիրոջ և մենեջեր՝ Հասմիկ Ազոյանի հետ: Այս ճանապարհորդության ընթացքում` Լծենից մինչև Տաթև, կայցելեք մշակութային տեսարժան վայրեր, վայրի ծաղիկների դաշտեր և մի շարք հեռավոր գյուղեր:
Սովետական ժամանակաշրջանի ամենագնացով կուղևորվեք դեպի Լծեն՝ Սյունյաց լեռների խորքերում գտնվող մի փոքրիկ գյուղ` ճանապարհին նկատելով էկոհամակարգերի կտրուկ փոփոխություն՝ խոտածածկ բլուրներից մինչև անտառապատ լեռներ: Դուք կայցելեք նաև երկու կարևոր վայրեր՝ Որոտնավանք և Շամբի ջրամբար:
Արշավը սկսեք Լծեն գյուղից (1800 մ) և դանդաղ բարձրացեք ծովի մակարդակից 2200մ բարձրության վրա՝ նախքան Տաթև գյուղ և վանք իջնելը: Քայլարշավի ընդհանուր երկարությունը 18 կիլոմետր է, և ներառում է նաև բացօթյա ճաշ։ Հասմիկը կօգնի ձեզ խոտաբույսեր հավաքել թեյի համար: Ձեր վերջնակետը Տաթևի վանական համալիրն է, որը միջնադարյան կրոնական կարևոր հաստատություն է և ունեցել է պաշտպանական դեր՝ Մետաքսի ճանապարհի վրա իր իշխող դիրքով: Նախքան Տաթևից մինչև Հալիձոր՝ 5,7 կմ երկարությամբ աշխարհի ամենաերկար ճոպանուղով թռչելը, բացահայտեք Տաթևի վանական համալիրը Հասմիկի հետ։
Ճոպանուղու վերջում մեքենան ձեզ հետ կբերի հյուրանոց: Ցանկության դեպքում ճանապարհին հնարավոր է կազմակերպել լրացուցիչ կարճ արշավներ: Որ երթուղին էլ ընտրեք, «Բասեն» հյուրանոցի 31 վերանորոգված հյուրասենյակները կարող են ծառայել որպես հյուրընկալ տուն՝ ձեր ճանապարհորդությունների համար:
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Բասեն հյուրանոց և տուրեր-ի հիմնադիր Հասմիկ Ազոյանը իր բիզնեսն անվանել է Արևելյան Անատոլիայի Էրզրումի շրջանում գտնվող տարածքի անունով, որտեղ նրա պապերն ու նախահայրերը ապրում էին մինչև 1915 թվականը: Բասենն առաջարկում է արշավներ շրջակա լեռներում և Սիսիանի առավել ժամանակակից ճարտարապետական և քարե արվեստի վայրերում: