COVID-19 Travel Update: Learn More

Բացահայտեք Սիսիանի մոռացված խորհրդային ժառանգությունը

Բացահայտեք Սիսիանի մոռացված խորհրդային ժառանգությունը նկար

Լուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Թեպետ հայերս քիչ ուշադրություն ենք դարձնում մեր խորհրդային անցյալից մնացած ճարտարապետության գործերին, այցելուներից շատերի համար դրանք մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Այս քայլարշավի ընթացքում կիմանաք ամեն ինչ Սիսիանի խորհրդային ժամանակաշրջանի ուշագրավ ժառանգության, շենքերի և հուշարձանների մասին բանիմաց տեղացի ուղեկցորդի հետ։

Ուղևորությունը սկսվում է Բասեն հյուրանոցից, որտեղ քաղաքի օդանավակայանն էր մինչեւ 1980-ականների սկիզբ։ Այնտեղից կքայլեք դեպի քաղաքի կենտրոն՝ հիանալու կենտրոնական հրապարակով և ծանոթանալու 1970-ականներին դրա կառուցման պատմությանը։ Քառասուն Շատրվաններ կոչվող տեսարժան հուշարձանը բացվել է 1985թ.՝ ի հիշատակ Երկրորդ աշխարհամարտում Խորհրդային Միության տարած հաղթանակի 40 ամյակի։

Նախկին Լենինի անվան պողոտայով դեպի գետը զբոսնելիս կարելի է զգալ երբեմն պանծալի քայլերթերի շունչը։ Գետափին կարելի է այցելել լքված գործարաններ ու բնակավայրեր, ինչպես նաև տեսնել խորհրդային հին շատրվաններ, կամուրջներ ու արձաններ, որոնցից շատերը սքողում են հետաքրքիր պատմություններ ու ավանդույթներ։

Սիսիանի զբոսանքից բացի Բասենը նաև առաջարկում է մի շարք այլ քայլարշավներ, ներառյալ համեմատաբար կարճ զբոսանք դեպի մոտակա ջրվեժ ու ավելի խորդուբորդ կածաններով դեպի շրջակայքի լեռներից մեկը։ Այցելուների սիրելի տուրերից են ամենագնացով ուղեւորությունը դեպի Ուղտասար՝ հնագույն ժայռապատկերների տեղանք, և Լծենից Տաթև արշավը։ Այցելուներից շատերը սովորաբար ցանկություն են հայտնում գոնե մեկ գիշեր անցկացնել Բասեն հյուրանոցում, որը բաղկացած է 31 նոր վերանորոգված սենյակներից՝ սեփական լոգասենյակներով և անվճար WiFi-ով, ինչպես նաև ընդարձակ կայանատեղիից։

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Բասեն հյուրանոց և տուրեր-ի հիմնադիր Հասմիկ Ազոյանը իր բիզնեսն անվանել է Արևելյան Անատոլիայի Էրզրումի շրջանում գտնվող տարածքի անունով, որտեղ նրա պապերն ու նախահայրերը ապրում էին մինչև 1915 թվականը: Բասենն առաջարկում է արշավներ շրջակա լեռներում և Սիսիանի առավել ժամանակակից ճարտարապետական և քարե արվեստի վայրերում:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։