COVID-19 Travel Update: Learn More

Բացահայտեք Հայաստանի գյուղերը հեծանիվով

Բացահայտեք Հայաստանի գյուղերը հեծանիվով նկար

Զբոսաշրջիկները հաղթական բարձրացրել են հեծանիվները Շիրակի նոր երթուղիներով շրջեցլուց հետո (Լուսանկարը՝ Մամիկոն Վարդերեսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Գյումրին իր մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է: Այն ունի փլուզման ու վերածննդի հետաքրքիր պատմություն: Զբոսաշրջիկները մեծ բավականությամբ են ուսումնասիրում Գյումրիի փողոցներն ու այնտեղ տանող ճանապարհները՝ մշակույթի և արկածախնդրության ոգով պարուրված գրավիչ գյուղերի, լանդշաֆտի բազմազանության և պատմական հուշարձանների միջոցով:

Գյումրեցի Մամիկոն Վարդերեսյանը երիտասարդ արհեստագործ և հեծանվորդ է, ով մշակել է երկու հեծանվային ուղիներ, որոնց շնորհիվ զբոսաշրջիկները կարող են տեղեկանալ Շիրակի բնակչության և տեսարժան վայրերի մասին: Երկու ուղիներն էլ սկսվում և ավարտվում են Գյումրիի՝ նախկին Լենինի, իսկ այժմ՝ Անկախության հրապարակում, որտեղ սովետական ժամանակաշրջանում կարելի էր տեսնել Լենինի արձանը:

30 կմ երկարություն ունեցող առաջին հեծանվուղին տանում է սովետական ժամանակաշրջանի ավերակ կառույցները, մ.թ.ա. 3-րդ հազարամյակի Տիրաշեն հնագիտական տեղանքը, Ուրարտական թագավոր Արտիշտի Ա-ի արձանագրությունը, ողբերգական դեպքի հետ առնչվող Նադյայի լիճը, գեղեցիկ ժառանգություն ունեցող հին բնակավայրեր և Մարմաշենի վանքը, որը միջնադարյան ամենաականավոր եկեղեցիներից մեկն էր:

33 կմ երկարություն ունեցող երկրորդ ուղին տանում է Սովետական ժամակաշրջանի բունկերներ, որոնք միմյանց են կապում մի քանի ստորգետնյա թունելներ, որոնք ժամանակին եղել են ռմբապաստարաններ, պատմական Ջաջուռ երկաթուղային կայարան, որը համարվում է հեծանվուղու ամենաբարձր կետը (1890 մ.), Լեռնուտ գյուղը, որտեղ 150 գյուղացիներ ապրում են Շիրակի լեռան լանջերին, հեթանոս ժամանակներից ի վեր սրբավայր համարվող Ծակ Քար կոչվող ձվաձև հուշարձանը, Հացիկ գյուղը, որտեղ այցելուները կարող են մասնակցել նկարչության վարպետաց դասի արվեստագետ Գոհար Պետրոսյանի արվեստանոցում:

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Մամիկոն Վարդերեսյանը արհեստագործ և հեծանվորդ է, ով մշակել է հեծանվային երկու արահետ, որոնք այցելուներին հնարավորություն են տալիս ավելին իմանալ Շիրակի առանձնահատուկ տարածաշրջանի մարդկանց և վայրերի մասին:

One visitor crawls through Tsak Kar, a natural stone monument.

Photo courtesy of Mamikon Varderesyan, My Armenia Program

Inscription of the Urartian King Argishti I Ուրարտական թագավոր Արտիշտի Ա-ի արձանագրությունը

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Nadya’s Lake Նադյայի լիճը

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Fresco by Minas Մինասի որմնանկարը

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Marmashen Monastery, a medieval church in Shirak Մարմաշենի վանք՝ միջնադարյան եկեղեցի Շիրակում

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Old cemetery Հին գերեզմանոց

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։