COVID-19 Travel Update: Learn More

Ծանոթացեք մեղվապահությանը և պատրաստեք մեղրամոմով քսուք

Ծանոթացեք մեղվապահությանը և պատրաստեք մեղրամոմով քսուք  նկար

Տեսեք, թե ինչպես է մեղրամոմը հավաքվում և հատուկ մշակման արդյունքում վերածվում արհեստագործական նյութի (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Մեղվապահությունը Սյունիքի ավանդական զբաղմունքներից մեկն է՝ շնորհիվ մարզի բարենպաստ կլիմայի և բազմազան բուսականության, որոնք գրավում են մեղուներին։ Ավելի քան 50 տարվա մեղապահական փորձով՝ Գրիշա Հարությունյանը իր հարսի՝ Անուշ Մալինցյանի հետ, կատարյալ հյուրընկալներ են այս փորձառության համար։ Անձամբ ծանոթացեք մեղվապահության առավելություններին և դժվարություններին, նաև այլ արտադրանքների, որոնք անթափոն մեղվապահության արդյունք ենամենը՝ Գրիշա պապիկի հարյուրամյա տանը, որը Գորիսի ամենահին շինություններից է։

Զինվե՛ք պաշտպանական հագուստներով, որ կարողանաք անվտանգ մոտենալ մեղվափեթակներին: Ուշադիր լսեք Գրիշա պապիկի պատմությունները մեղվապահության մասին, և թե ինչպես են մեղուները “կենցաղավարում” և մեղր արտադրում: Այս ամենը հեշտ չէ. մեղվաընտանիքը երջանիկ, առողջ ու արտադրողական պահելը մեծ ջանասիրություն է պահանջում։ Միայն մեղվաընտանիքներ ունենալը բավարար չէ․ միջավայրը նույնպես կարևոր դերակատարում ունի, ներառյալ՝ ինչպես են տարածաշրջանին հատուկ ծաղիկներից ստանում առանձնահատուկ մեղր՝ բնորոշ միայն այդ տեղանքին։ Սյունեցիների խոհանոցում մեղրը ամենակարևոր մթերքներից է, որը տեղացիների համոզմամբ նպաստում է երկար, առողջ կյանքին և կարող է նույնիսկ բուժել որոշ հիվանդություններ: Տարածաշրջանին ամենաբնորոշ նախաճաշը հացն է՝ կարագ ու մեղրով, բայց միայն մաքուր ու անարատ մեղր, որի նեկտարը մեղուները հավաքում են տեղի դաշտային ծաղիկներից։

Գրիշան հավաքում է նաև մեղրամոմը, որից ստացվում է ձեռքի անուշահոտ քսուք։ Անուշը, անընդհատ կատարելագործելով, վարպետացել է չոր մաշկի բուժման հարցում՝ օգտագործելով մեղրամոմի բուժիչ հատկությունները: Հետևելով նրան՝ դուք կընտրեք ձեր ցանկացած եթերային յուղերը՝ յուրաքանյուրը իր հոտով և հատկություններով, այնուհետև կսովորեք դրանք մեղրամոմին խառնելու նուրբ գործընթացը՝ ստեղծելով ձեր սեփական մեղրամոմով քսուքը։

Վերջում Գրիշան ցույց կտա իր տունը՝ կառուցված 1913-ին, որը երկար տարիներ լքված էր՝ մինչև 1993թ-ը։ Նույն հոգատարությամբ, որով խնամում է մեղուներին, Գրիշան վերականգնել է տունը, որն այժմ Հայաստանի հարավի ավանդական քաղաքային ճարտարապետության լավագույն օրինակ է։ Մինչև պատրաստած քսուքները կսառեն, դուք կվայելեք սարերի թեյը՝ Գրիշա պապի անմահական մեղրով։

Ծանոթացե՛ք ձեր հյուրընկալի հետ

Համաձայն Գրիշա պապի՝ անհնար է զբաղվել մեղվապահությամբ՝ առանց սիրո և նվիրվածության։ Սա սկզբունքային է Գրիշայի համար, ում ամենամեծ ոգեշնչումը մեղվապահությունն է։ Ավելի քան հիսուն տարի այս պատվաբեր արհեստը կատարելագործելուց և հղկելուց հետո, Գրիշան այժմ Գորիսի ամենահայտնի մեղվապահներից է: Նրա հարսը՝ Անուշը, տատից ժառանգելով մեղրամոմի բուժիչ հատկությունների, ինչպես նաև վերքերը և մաշկի ճաքերը բուժելու ժողովրդական ավանդույթների մասին, պատրաստում է անուշահոտ քսուք, որն օգնում է մաշկը փափկեցնել և բուժել։

With all of Grisha's beekeeping experience, you will get a thorough experience of the history and practice of caring for bees. Փորձառու մեղվապահ Գրիշան կկիսվի ձեզ հետ մեղվապահության պատմությամբ և առանձնահատկություններով։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Anush has combined her father-in-law's trade with her knowledge of medicine and botanicals. Անուշը համադրել է իր սկեսրայրի զբաղմունքը բժշկության և բուսաբանության մասին իր գիտելիքների հետ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors mix beeswax handcream with personal fragrances to make a unique product to take home. Այցելուները մեղրամոմից պատրաստված ձեռքի քսուկին ավելացնում են նախընտրելի բուրմունքներ՝ ստեղծելով յուրահատուկ քսուկ, որն իրենց հետ տուն կտանեն։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Sit down to a sweet treat at the end of the day with Grisha and Anush. Օրվա վերջում Գրիշայի և Անուշի հետ ճաշակեք ախորժալի աղանդերը։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Grisha has been caring for this colony of bees for over fifty years. Գրիշան ավելի քան հիսուն տարի հոգ է տարել այս մեղվաընտանիքների մասին։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։