COVID-19 Travel Update: Learn More

Քայլարշավներ Իջևանի լեռներում

Քայլարշավներ Իջևանի լեռներում նկար

Զբոսաշրջիկներն Իջևանի լեռներում (Լուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Վահե Մայիլյանը հյուրերին առաջարկում է կեսօրյա կամ մեկօրյա քայլարշավներ Տավուշի մարզում, ինչպես նաև փայտի փորագրության վարպետաց դասեր կա՛մ իր արհեստանոցում, կա՛մ քայլարշավների ընթացքում՝ հենց ճանապարհին։ Վարպետը 4-րդ սերնդի փայտագործ է և քայլարշավային մասնագիտացված զբոսավար։

Քայլարշավների սկզբնակետը գտնվում է Իջևանից դուրս՝ մեքենայով 10-15 րոպե հեռավորության վրա, որտեղ կան մատուռներ և հին բերդեր։ Մեկօրյա շրջագայության քայլարշավից հետո կարող եք հանգստանալ գյուղական տանը՝ ճաշակելով ավանդական հայկական խոհանոցը։

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Վահե Մայիլյանը չորրորդ սերնդի փայտագործ և արշավային ուղեկցորդ է Տավուշից: Փայտագործության վերաբերյալ իր խորը գիտելիքները համատեղելով բնության հանդեպ իր վաղեմի սիրո հետ՝ նա առաջարկում է հետաքրքիր սեմինարներ և արշավային շրջագայություններ, որոնք ցույց են տալիս Իջևանը շրջապատող լեռների, անտառների և գյուղերի բնական գեղեցկությունն ու ավանդական մշակույթը:

Vahe Mayilyan, a fourth-generation woodcarver and hiking guide, demonstrates his carving skills on pieces of wood and roots. Չորրորդ սերնդի փորագրող և արշավային զբոսավար Վահե Մայիլյանը ցուցադրում է փայտի կտորների և արմատների վրա փորագրելու իր հմտությունները:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors hike in the mountains and villages surrounding Ijevan. Զբոսաշրջիկները քայլում են Իջևանի լեռներում և գյուղերում:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The hike includes the natural beauty and traditional culture of the area. Արշավի ժամանակ կարելի է ծանոթանալ տարածաշրջանի բնական գեղեցկությանն ու ավանդական մշակույթին:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Full-day hikers enjoy a delicious lunch. Մեկօրյա արշավի մասնակիցները վայելում են համեղ լանչ:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։