Եթե դուք սիրում եք արկածներ և հաճույք եք ստանում բնությունից, ապա պետք է փորձեք քայլարշավ իրականացնել Արփա բնապահպանական հիմնադրամի հետ միասին` Նորավանքի կիրճի անապակ բնական գեղեցկության միջով` «Արփա» պահպանվող լանդշաֆտի տարածքում: Պրոֆեսիոնալ քայլարշավային գիդերը կօգնեն ձեզ հայտնաբերել խորը կիրճեր, բարձրաբերձ լեռներ, պատմական ավերակներ և ավելին: Գոյություն ունեն երեք՝ հեշտից միջին բարդության արշավային արահետներ:
Նորավանքի 2,8 կմ արահետը կապում է Նոր Ամաղու հին բնակավայրը, որն այժմ գտնվում է ավերակ վիճակում, Նորավանքի վանական համալիրի հետ: Արահետն անցնում է կիրճով, որը հայտնի է իր կարմիր ժայռերով, վտանգված բուսական աշխարհով, ինչպիսիք են գիհի անտառները, և վտանգված կենդանական աշխարհով, ինչպիսիք են ընձառյուծը, լուսանը և արջերը:
3.1 կմ երկարությամբ ձգվող Բեզոարյան արահետը ձեզ կտանի «Արփա» պահպանվող լանդշաֆտի ամենաբարձր կետերից մեկը, որտեղից կարող եք հիանալ կիրճով և Նորավանքի ցնցող տեսարաններով: Ճանապարհին գտնվող մի դիտակետից հնարավոր է հեռադիտակով վայրի բեզոարյան այծեր տեսնել, որոնք հայտնի են իրենց հետաքրքիր եղջյուրներով:
5.8 կմ երկարությամբ Չուկարի արահետը սկսվում է Խաչիկ գյուղից, անցնում է Բեզոարյան արահետի միջով և տանում է ձեզ դեպի կենսաբազմազանությամբ և միջնադարյան խաչքարերով շրջապատված Հին Ամաղու: Արշավների ընթացքում դուք կունենաք նաև հազվագյուտ հնարավորություն` վերևից տեսնելու Նորավանքի վանքը:
Նորավանքի կիրճով քայլելը կօգնի ձեզ ճանաչել այս հարուստ էկոհամակարգը:
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
«Արփա» բնապահպանական հիմնադրամի (2014 թ. հիմնադրված) առաքելությունն է կառավարել և պահպանել Վայոց ձորի մարզի 6000 հեկտար պահպանվող հողատարածքները: Արփայի պահպանվող լանդշաֆտը Հայաստանում առաջին համայնքի կողմից ղեկավարվող պահպանվող տարածքն է: Հիմնադրամը մշակել է մի շարք արահետներ՝ արշավային, հեծանվային և ձիարշավային տուրերի համար, ինչպես նաև առաջարկում է սաֆարի ոճի ջիպային տուրեր պաշտպանված բարձրադիր գոտիներում: Բացի այդ, Հիմնադրամը կարող է առաջարկել ճամբարային փորձառություններ պահպանվող տարածքում կամ կազմակերպել գիշերակացեր տարածաշրջանում գտնվող հյուրատներում: 2017 -ին Հիմնադրամը Եղեգնաձորում բացեց այցելուների զբոսաշրջային կենտրոն, որտեղ ճանապարհորդները կարող են տեղեկատվություն գտնել պահպանվող տարածքների մասին, կազմակերպել էքսկուրսիաներ կամ գիշերակաց, վարձել հեծանիվներ և ճամբարային սարքավորումներ, ինչպես նաև օգտվել արհեստագրոծական փոքրիկ խանութից: