COVID-19 Travel Update: Learn More

Բացահայտեք Ուղտասարի ժայռապատկերները սովետական ամենագնացով

Բացահայտեք Ուղտասարի ժայռապատկերները սովետական ամենագնացով նկար

Այս սովետական ջիպերով կարելի գնալ ժայռապատկերները տեսնելու: (Լուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Բացահայտեք Ուղտասարը՝ մ.թ.ա. 7-րդ հազարամյակի ժայռապատկերներով լի մի դաշտավայր, որը տարածվում է Սիսիանից հյուսիս գտնվող լեռնաշխարհի հեռավոր մի լճի շուրջ։ «Բասեն» հյուրանոցի սեփականատեր Հասմիկ Ազոյանի և հմուտ վարորդների ուղեկցությամբ՝ դուք ամենագնացով մի հիշարժան շրջագայություն կկատարեք՝ դեպի շրջակա լեռներ՝ հայտնաբերելու այս հնագույն ժայռապատկերները:

Սիսիանի «Բասեն» հյուրանոցը ծառայում է որպես մեկնարկային կետ, ոչ միայն այս, այլ նաև Սիսիանում քաղաքային շրջայցի և Լծենից դեպի Տաթև արշավային շրջագայությունների համար։ Հյուրանոցի անվանումը գալիս է նախկին Արևմտյան Հայաստանի համանուն շրջանից, որը գտնվում է ներկայիս Էրզրումի մերձակայքում։ Հյուրանոցի սեփականատերերի նախնիները Բասենից Սիսիան են եկել 1915 թվականին և հյուրանոցի անունով վառ են պահել իրենց հայրենիքի հուշերը:

Ուղտասարի՝ ամենագնացով տուրը և քայլարշավը Բասենի ամենահայտնի տուրերից են։ Տեղի վարորդների հետ խորհրդային ժամանակաշրջանի ամենագնացով մոտ 20 կիլոմետր անցնելուց հետո դուք կուղևորվեք դեպի Ուղտասար լիճ, որը շրջապատված է երբևէ գործող հրաբխի հետևանքով առաջացած հազարավոր զանգվածային սև քարերով: Քարերը զարդարում են զարմանահրաշ փորագրված հազարավոր ժայռապատկերներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 7000 թ.-ով: Այս քանդակները տեսանելի են միայն ամռան ամիսներին, քանի որ ձյունը ծածկում է տարածքը տարվա գրեթե ինն ամիսների ընթացքում։

Հասմիկը իր գիտելիքներով ձեզ հետ կկիսվի տարածքին բնորոշ բույսերի, ծաղիկների և կենդանական աշխարհի մասին: Նա կբացատրի, թե ինչպես են բնությունն ու նախապատմական մարդիկ, ովքեր այնտեղ են ապրել, փոխազդել միմյանց վրա և, ի վերջո, թողել իրենց հետքը: Սիսիան Կերամիքսի և Գևորգյան Սերամիքսի արհեստանոցներում դուք կարող եք նաև տեղեկանալ, թե ինչպես են հնագույն զարդանախշերը, ինչպիսիք են ժայռապատկերները, ոգեշնչել հայ նկարիչներին: Ըստ ձեր հայեցողության՝ ժայռապատկերների ձեր երկկողմանի շրջագայության մեջ կարող է ներառվել նաև ճաշը:

Հասմիկն առաջարկում է մի շարք տուրիստական փաթեթներ, որոնք սկսում են Սիսիանից և ուսումնասիրում շրջակա մշակութային և բնական տեսարժան վայրերը: Ցանկացած տուրի ընթացքում, Բասեն հյուրանոցի 31 նորոգված հյուրասենյակները կարող են ծառայել որպես հյուրընկալ տուն՝ ձեր ճանապարհորդությունների համար:

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Բասեն հյուրանոց և տուրեր-ի հիմնադիր Հասմիկ Ազոյանը իր բիզնեսն անվանել է Արևելյան Անատոլիայի Էրզրումի շրջանում գտնվող տարածքի անունով, որտեղ նրա պապերն ու նախահայրերը ապրում էին մինչև 1915 թվականը: Բասենն առաջարկում է արշավներ շրջակա լեռներում և Սիսիանի առավել ժամանակակից ճարտարապետական և քարե արվեստի վայրերում:

The stunning landscape outside of Sisian. Սիսիանի մերձակայքին բնորոշ հիասքանչ լանդշաֆտը:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Guide stands next to the Soviet-era jeep. Զբոսավարը կանգնած է սովետական ջիպի կողքին:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors hike up Mount Ughtasar, or "Camel Mountain". Զբոսաշրջիկները բարձրանում են Ուղտասար:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors enjoy a guided hike across the mountaintop where there are over 2000 decorated rock fragments. Զբոսավարի ուղեկցությամբ զբոսաշրջիկները քայլում են լեռներով, որտեղ կան ավելի քան 2000 զարդարված ժայռաբեկորներ:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Petroglyphs with animal themes on a boulder. Կենդանիների ժայռապատկերներ քարի վրա:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։