Սիսիան-Լծեն-Տաթև երկօրյա արշավի ժամանակ զբոսաշրջիկները կտեսնեն բազմաթիվ մշակութային և բնության գլուխգործոցներ, կծանոթանան տեղանքի հետաքրքիր պատմությանը և կվայելեն Արցախի, Իրանի և Նախիջևանի խաչմերուկում տիրող հյուրընկալությունը: Այն ձգվում է քարքարոտ ժայռերի, թավշյա կանաչ լեռների, կիսավեր գյուղերի, հինավուրց բնակավայրերի և միջնադարյան վանքերի միջով, որոնք տրամադրում են զբոսաշրջիկներին նորանոր բացահայտումների: Այս արշավը կազմակերպվում է երիտասարդ և խանդավառ արշավորդ Կատյա Բաբայանի կողմից:
Սիսիանում կողք կողքի կարելի է տեսնել սովետական ժամանակաշրջանի վերապրուկներ, որոնք թե՛ կիսավեր են, թե՛ արդիականացված: Պատմության և մշակույթի կրող Աղիթու և Վաղատին գյուղերը հին ժամանակներից ի վեր բնակեցված են եղել հայերով: Բացահայտելով տեղաբնակների կենսակերպն ու զբաղմունքները՝ արշավորդները կարող են վայելել տեղանքի հյուրընկալությունը, ըմբոշխնել տնական ազգային ուտեստեր և թխել լավաշ: Հնարավորություն ունեն նաև հիանալ 1000-1007թթ-ին կառուցված գեղատեսիլ Որոտնավանքով, որը ժամանակին ծառայել է որպես արհեստանոց, պահեստ, վանք, առողջարան, գերեզմանատուն և պանդխտանոց: Արշավորդներին հնարավորություն կտրվի հանգստանալ Որոտանի կիրճում, որը հայտնի է իր հանքային աղբուրներով, զարմանահրաշ ստալակտիտներով, բյուրեղյա մաքուր առուներով, ժայռերով և խորը կիրճով: Վերջում արշավորդները կարող են վրանել գրեթե լքված Լծեն գյուղում, որը շատ հեռու է գտնվում հիմնական հայտնի զբոսավայրերից:
Հաջորդ օրը՝ Լծենից Տաթև տանող 15 կիլոմետր երկարություն ունեցող արշավի ընթացքում, զբոսաշրջիկները կանցնեն գեղեցիկ վայրերով և վերջում կայցելեն 9-րդ դարում կառուցված հրաշագեղ Տաթևի վանական համալիր: