COVID-19 Travel Update: Learn More

Բացահայտիր Հայաստանի լքված քարանձավային քաղաքը

Բացահայտիր Հայաստանի լքված քարանձավային քաղաքը նկար

Հին Խնձորեսկ։ (Լուսանկարը՝ «Իմ Հայաստան» ծրագրի)

Ուղևորվեք Հին Խնձորեսկի պատմական գյուղի միջով, որը գտնվում է կիրճի զառիվեր լանջին, և ուսումնասիրեք բնական և ձեռագործ քարանձավները: 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում լիովին բնակեցված լինելով ավելի քան 8000 բնակիչներով, իսկ մասամբ՝ մինչև 1958 թվականը, Հին Խնձորեսկը ժամանակին պարծենում էր իր տներով, դպրոցներով, պանրի գործարաններով, եկեղեցիներով և նույնիսկ բարով, որտեղ գյուղացիները կարող էին երեկոյան ժամերին միասին ժամանակ անցկացնել:

Դուք առաջինը կնկատեք պատմական քարանձավային քաղաքը, երբ հանդիպեք ձեր տեղացի ուղեկցորդին՝ այն ճոճվող կամրջի վրա, որը ձեզ տանում է դեպի Հին Խնձորեսկի սիրտ: Այնտեղ դուք կկարողանաք այցելել գյուղի երկու քարե եկեղեցիներից մեկը և մոտավորապես 2000 քարանձավային բնակավայրերից մի քանիսը, որոնց մի մասը հիանալի պահպանվել է՝ ամբողջական բնօրինակ կահավորանքով:

Այս քարանձավային տնակներից յուրաքանչյուրում բնակվել են 12-ից 25 հոգի՝ կախված ընտանիքի տնտեսական կարգավիճակից: Յուրաքանչյուր կացարանի չափը կախված էր ընտանիքի կարիքներից և ժայռերի դիրքից: Տան տարբեր սենյակները ուսումնասիրելիս պետք է հիանալ քարանձավագործ վարպետների աշխատանքով, որոնք համայնքի հարգված արհեստագործներից էին:

Քանի որ տներից շատերը փորված էին մեկը մյուսի վրա կամ իրար մոտ, բնակիչներին անհրաժեշտ էր ճոպանների և սանդուղքների բարդ համակարգ, որպեսզի հասնեին իրենց համայնքի տարբեր մասեր: Նեղ ճանապարհների միջով անցնելիս դուք կտեղեկանաք, թե ինչպես էին գյուղացիները համերաշխ ապրում իրենց բնական միջավայրի հետ ներդաշնակ: Ձեր ուղեկցորդը կմատնանշի ժայռային առանձնահատկությունները, որոնք դարձել են տեղական բանահյուսության մաս, ինչպես նաև թեյերում և խոհարարության մեջ կիրառվող շատ դեղաբույսեր և բույսեր։

Կանգ առեք ճաշի համար և հանդիպեք Վարդանին՝ Հին Խնձորեսկի փոքր թանգարանային հավաքածուի պահապանին, ով նաև թթի օղի է արտադրում: Հին Խնձորեսկը Սյունիքի մի շարք լքված գյուղերից մեկն է: Այցելուները կարող են բացահայտել այս քիչ հայտնի գյուղերը մարզային զբոսավարների ուղեկցությամբ։

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։