Բացահայտեք Ուղտասարը՝ մ.թ.ա. 7-րդ հազարամյակի ժայռապատկերներով լի մի դաշտավայր, որը տարածվում է Սիսիանից հյուսիս գտնվող լեռնաշխարհի հեռավոր մի լճի շուրջ։ «Բասեն» հյուրանոցի սեփականատեր Հասմիկ Ազոյանի և հմուտ վարորդների ուղեկցությամբ՝ դուք ամենագնացով մի հիշարժան շրջագայություն կկատարեք՝ դեպի շրջակա լեռներ՝ հայտնաբերելու այս հնագույն ժայռապատկերները:
Սիսիանի «Բասեն» հյուրանոցը ծառայում է որպես մեկնարկային կետ, ոչ միայն այս, այլ նաև Սիսիանում քաղաքային շրջայցի և Լծենից դեպի Տաթև արշավային շրջագայությունների համար։ Հյուրանոցի անվանումը գալիս է նախկին Արևմտյան Հայաստանի համանուն շրջանից, որը գտնվում է ներկայիս Էրզրումի մերձակայքում։ Հյուրանոցի սեփականատերերի նախնիները Բասենից Սիսիան են եկել 1915 թվականին և հյուրանոցի անունով վառ են պահել իրենց հայրենիքի հուշերը:
Ուղտասարի՝ ամենագնացով տուրը և քայլարշավը Բասենի ամենահայտնի տուրերից են։ Տեղի վարորդների հետ խորհրդային ժամանակաշրջանի ամենագնացով մոտ 20 կիլոմետր անցնելուց հետո դուք կուղևորվեք դեպի Ուղտասար լիճ, որը շրջապատված է երբևէ գործող հրաբխի հետևանքով առաջացած հազարավոր զանգվածային սև քարերով: Քարերը զարդարում են զարմանահրաշ փորագրված հազարավոր ժայռապատկերներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 7000 թ.-ով: Այս քանդակները տեսանելի են միայն ամռան ամիսներին, քանի որ ձյունը ծածկում է տարածքը տարվա գրեթե ինն ամիսների ընթացքում։
Հասմիկը իր գիտելիքներով ձեզ հետ կկիսվի տարածքին բնորոշ բույսերի, ծաղիկների և կենդանական աշխարհի մասին: Նա կբացատրի, թե ինչպես են բնությունն ու նախապատմական մարդիկ, ովքեր այնտեղ են ապրել, փոխազդել միմյանց վրա և, ի վերջո, թողել իրենց հետքը: Սիսիան Կերամիքսի և Գևորգյան Սերամիքսի արհեստանոցներում դուք կարող եք նաև տեղեկանալ, թե ինչպես են հնագույն զարդանախշերը, ինչպիսիք են ժայռապատկերները, ոգեշնչել հայ նկարիչներին: Ըստ ձեր հայեցողության՝ ժայռապատկերների ձեր երկկողմանի շրջագայության մեջ կարող է ներառվել նաև ճաշը:
Հասմիկն առաջարկում է մի շարք տուրիստական փաթեթներ, որոնք սկսում են Սիսիանից և ուսումնասիրում շրջակա մշակութային և բնական տեսարժան վայրերը: Ցանկացած տուրի ընթացքում, Բասեն հյուրանոցի 31 նորոգված հյուրասենյակները կարող են ծառայել որպես հյուրընկալ տուն՝ ձեր ճանապարհորդությունների համար:
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Բասեն հյուրանոց և տուրեր-ի հիմնադիր Հասմիկ Ազոյանը իր բիզնեսն անվանել է Արևելյան Անատոլիայի Էրզրումի շրջանում գտնվող տարածքի անունով, որտեղ նրա պապերն ու նախահայրերը ապրում էին մինչև 1915 թվականը: Բասենն առաջարկում է արշավներ շրջակա լեռներում և Սիսիանի առավել ժամանակակից ճարտարապետական և քարե արվեստի վայրերում: