COVID-19 Travel Update: Learn More

Բացահայտիր միջնադարյան պատմությունն ու տեղական ձկնային խոհանոցը

Բացահայտիր միջնադարյան պատմությունն ու տեղական ձկնային խոհանոցը  նկար

Կարճ քայլարշավի ընթացքում բացահայտեք հայկական խաչքարերի ու փորագրությունների լայն հավաքածուն (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Մթնաձոր հնագույն բնակավայրը, որը գտնվում է Սևանա լճի հարավարևելյան ափին, այժմ Մարտունի քաղաքից ոչ շատ հեռու՝ զարմանահրաշ հովտում ծվարած կիսալքված գյուղ է։ Ավետիք Գրիգորյանի կողմից հիմնադրված համանուն ռեստորանը՝ Մթնաձորը, կառուցված լինելով Մարտունի գետի վրա, միայն իր տեղանքի շնորհիվ արդեն իսկ զբոսաշրջային մեծ գրավչություն է ներկայացնում։ Այնուամենայնիվ, առաջարկում է նաև համեղ փորձառություն, որի ընթացքում կվարպետանաք Մարտունու խոհանոցին հատուկ ավանդական ձկնային ուտեստ պատրաստման մեջ՝ միաժամանակ բացահայտելով տարածաշրջանի հնագույն պատմությունը։

Պատմության ընթացքում բազում արշավանքների և վերաբնակեցումների արդյունքում տարածաշրջանի դարավոր մշակույթը շարունակաբար հագեցել է նոր գաստրոնոմիական ավանդույթներով և համերով։ Սիգով պատրաստված կափաման դրանցից մեկն է․ այն հրաշալիորեն ձուլվում է ռեստորանի գետափնյա տեղադիրքի և ջրավազանների հետ, որտեղ բուծվող ձկներն էլ օգտագործվում են ռեստորանի համադամ ուտեստների պատրաստման համար։ Դուք կարող եք թաթախվել ողջ գործընթացի մեջ՝ սկսած ձուկը մաքրելուց մինչև թարմ համեմունքներով ու բաղադրիչներով համեմելը։

Մինչ կափաման կեփվի, Ավետիքը ձեզ կծանոթացնի տեղանքին բնորոշ մեկ այլ հարստության՝ ժամանակի փորձության միջով անցած Մարտունու Գոմերի պատմությանը․ միջնադարյան տարածք, որ շրջակա գյուղերի բնակիչների կողմից ժամանակին օգտագործվում էր որպես արոտավայր և անասնատեղի։ Ավետիքը ձեզ կառաջնորդի լեռնային մի արահետով, որի ողջ երկայնքով պահպանվել են տարբեր ամրոցների ավերակներ։ Դրանցից մեկը՝ Հերի ամրոցը, իր ժամանակին եղել է կարևոր պաշտպանական կառույց՝ բազում անձավներով և ամրակուռ պարիսպներով։ Տեղայնքը հարուստ է նաև խաչքարերի լավագույն և արժեքավոր հավաքածուով՝ նրբորեն փորագրված հայկական ինքնությունն արտահայտող ասեղնագործ զարդանախշերով։

Շրջայցի ընթացքում Ավետիքը կմիահյուսի զարմանահրաշ պատմություններ՝ ներառյալ ողբերգական պատումներն ու տեղական առասպելները, որոնք ձեր մեջ էլ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնեն ուսումնասիրել տարածաշրջանի մշակույթն ու ֆոլկլորը։

Օժտված նշանակալի հնագիտական արժեքներով՝ Մթնաձորը նաև աչքի է ընկնում գեղատեսիլ բնական լանդշաֆտներով, որոնք այցելուներին մղում են բացահայտել կուսական նոր արահետներ։ Որպես լիաթոք օրվա պարգևատրում՝ եզրափակեք ձեր հիշարժան ճանապարհորդությունը տաք գոլորշով պատված կափամայով՝ եփված լոլիկի սուսի մեջ և համեմված սարերի ուրցի նուրբ համային նոտաներով։ Հյուրասիրվեք սերնդեսերունդ փոխանցված այս անմահական համերով և զմայլվեք սքանչելի բնապատկերներով, որ շրջապատում են Ավետիքի տաղավարներն ու շարունակվում դեպի հեռու հորիզոններ։

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Ծանոթացեք Ավետիքի հետ, ով ձեզ կհյուրընկալի Մթնաձորում և կլառաջնորդի դեպի շրջակա տեսարժան վայրերը։ Նա այն եզակի անձանցից է, ով ոչ միայն վառ հիշում է իր մանկությունը, այլև դրա շատ դրվագներ փորձել է վերակենդանացնել՝ հիմնելով Մթնաձոր ռեստորանը Մարտունու Գոմեր տարածքում, ուր ժամանակին շրջում էր պապի և ընկերների հետ։ Երեխա հասակում Ավետիքին մշտապես հետաքրքրում էին արձանագրություններով և նախշազարդերով պատված քարերը, ամրոցների կիսավեր պատերը և վաղ շրջանի բնակիչների պատմությունները։ Այսօր նա այս հարցերի պատասխաններով կիսվում է Մթնաձոր այցելող իր հյուրերի հետ։

The medieval site of Gomer provides lots of history and ruins of ancient fortresses to explore while you wait for lunch. Գոմեր կոչվող այս միջնադարյան վայրը հարուստ է պատմական կոթողներով և հնագույն ամրոցների ավերակներով, որոնք կարող եք ուսումնասիրել, մինչ սպասում եք ճաշին։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Your knowledgeable guide will share with your folk stories about the landscape and local history. Ձեր բանիմաց զբոսավարը ժողովրդական պատմություններ կպատմի տեղանքի մասին։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Located right next to the river, Mtnadzor restaurant serves some of the freshest fish you will find. Հենց գետի կողքին տեղակայված Մթնաձոր ռեստորանում մատուցվում են ամենաթարմ ձկները։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

After an hour-long hike along the ruins, visitors are ready for a warm lunch at Mtnadzor. Մոտ մեկ ժամ հնավայրում շրջելուց հետո այցելուները պատրաստ են տաք ճաշ համտեսել Մթնաձորում։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Kapama is a baked fish dish with tomatoes and onions. Կափաման եփված ձկով ուտեստ է, որը պատրաստվում է լոլիկով ու սոխով։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։