Իրինա Իսրայելյանն առաջինն էր Ալավերդիում, ով հիմնեց Իրիս հյուրատունը՝ ներկայացնելու հայկական ավանդական հյուրընկալությունը, խոհարարական ավանդույթները և Լոռու մարզի հարուստ մշակույթը։ Բազմազան ճաշացանկից Իրինան առաջարկում է մի քանի խոհարարական վարպետաց դասեր, որոնցից մեկը թանով ապուրի պատրաստման վարպետաց դասն է։ Վերջինս Լոռվա ազգային խոհանոցում տարածված կերակուր է։
Իրինան թանով ապուրը պատրաստվում է յուրահատուկ բաղադրատոմսով՝ ավանդական թանով։ Այսպիսով, Իրիս հյուրատանը հնարավորություն կունենաք ընկղմվել յուրահատուկ համային հրավառության մեջ։ Այս վարպետաց դասը իդեալական է ոչ միայն նրանց համար, ովքեր ցանկանում են համեղ ուտել, այլ նաև նրանց, ովքեր նոր առողջարար բաղադրատոմս են փնտրում իրենց սննդակարգում ավելացնելու համար։
Ապուրը պատրաստելու ընթացքում կսովորեք, թե ինչպես էին հնում պատրաստում թանը՝ այն հարելով խնոցու մեջ։ Ավանդաբար կնոջ զբաղմունք է եղել տնական թան պատրաստելը, որը պահանջում էր համապատասխան ժամանակ և ջանքեր, որ վառ ներկայացնում են ինչպես դրա համեստ բաղադրությունը, այնպես էլ ազգագրական նշանակությունը հայկական մշակույթի մեջ: Իրինան ուտեստի պատրաստման ընթացքում որպես հիմնական բաղադրիչ կօգտագործի արդեն պատրաստի թանը։ Թանով ապուրը գյուղացիների շրջանում տարածված համեստ կերակուր էր և, չնայած իր անվանը, քիչ կալորիաներ է պարունակում։ Ներկայումս խոհարարները հաճախ նաև ավելացնում են ձու, թթվասեր կամ կարագ, որպեսզի ավելացնեն դրա սննդային արժեքն ու յուղայնությունը։ Իրինան ձեզ հետ կկիսվի սեփական բաղադրատոմսով, որը պատրաստում է տնական ռեժանով։ Այս բաղադրատոմսով պատրաստելու ևս մեկ կարևոր առանձնահատկություն է ապուրն առհասարակ չխառնելը։
Նախապես եփած ձավար ավելացնելուց հետո, երբ ապուրը սկսում է եռալ, յուրաքանչյուր մասնակից կարող է հարստացնել իր բաժին ապուրի համը՝ համեմելով այն սեզոնային անուշահոտ խոտաբույսերով։
Ահա և վե՜րջ։ Վայելե՛ք թանով ապուրը՝ որպես և՛ ամռանը զովացնող, և՛ ձմռանը ջերմացնող տաք կերակուր։