COVID-19 Travel Update: Learn More

Սովորեք պատրաստել հայկական քաղցր սուջուխ

Սովորեք պատրաստել հայկական քաղցր սուջուխ  նկար

Աշտարակ քաղաքում առանձնանում է Թաթոյենց Քոթուկը, և ոչ միայն այն պատճառով, որ 1837թ. թվագրվող պատմական շինություն է։ Այստեղ այցելելու հրաշալի առիթ կարող է դառնալ քաղցր սուջուխի՝ քաղաքի ամենահայտնի համային գոհարներից մեկի պատրաստման վարպետաց դասը: Աշտարակի ընկույզը այնքան հայտնի է, որ անգամ հիշատակվում է ժողովրդական երգերում․ այս տարածաշրջանի գրեթե յուրաքանչյուր բակում կգտնեք մի քանի տասնամյակ աճող ընկուզենիներ։

Բացառություն չէ նաև Հռիփսիմե Թումանյանի՝ ավելի քան հարյուրամյա ընտանեկան տունը, որտեղ Հռիփսիմեն և իր որդին՝ Կարեն Հակոբյանը առաջարկում են բազում վարպետաց դասեր՝ տոլմայից և թթու դրված բանջարեղենից մինչև այնպիսի քաղցր աղանդեր, ինչպիսին սուջուխն է։

Իր բացօթյա խոհանոցում Հռիփսիմեն ցույց կտա ինչպես նրբորեն շարել ընկույզը թելի վրա և թաթախել շարանը խաղողի՝ դարչինով, մշկընկույզով և այլ համեմունքներով համեմված դոշաբի մեջ, այնուհետև կախել քաղցր շարանը չորանալու։

Ծանր շարանները մի քանի օր պետք է չորանան, ուստի կարող եք հետո վերադառնալ դրանց հետևից, պատվիրել առաքում Երևան, կամ գնել արդեն պատրաստի քաղցր սուջուխ Թաթոյենց Քոթուկում:

Ճանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Ծանոթացեք Հռիփսիմեի և իր որդու՝ Կարենի հետ, ովքեր ձեզ կհյուրընկալեն Աշտարակի ամենաջերմ ու պատմական անկյուններից մեկում, և կպատմեն պատմություններ 18-րդ դարում ապրած իրենց ապուպապի՝ Թադևոսի մասին, ով հայտնի էր որպես Թաթո։ Թաթոյենց Քոթուկը երկհարկանի տուն է՝ 200-ամյա, յոթսյունանի մառանով։ Տան և ընտանիքի պատմությունները անբաժանելիորեն փոխկապակցված են միմյանց և տանտերերը որոշեցին մշտապես բաց պահել իրենց դռները, ինչպես եղել է առնվազն երկու դար շարունակ։ Ներս մտեք Թաթոյենց շեմից, լսեք ժողովրդական երաժշտություն, համտեսեք տեղական համեղ ուտեստները և վայելեք նրանց ջերմ ընկերակցությունը, որն ուղեկցվում է անձնական պատմություններով։

Hripsime demonstrates how to thread the walnuts onto a string for easy dipping. Հռիփսիմեն ցույց է տալիս՝ ինչպես ընկույզները շարել թելի վրա, ինչը թույլ կտա հեշտությամբ թաթախել շարոցը դոշաբի մեջ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

A large pot is used to simmer the grape juice until it is thick enough to coat the walnuts. Խաղողի հյութը եռացվում է մեծ կաթսայի մեջ այնքան, որ խտանա և ծածկի ընկույզի շարոցը։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

A visitor pulls her threaded walnuts out of the pot of thickened grape juice. Այցելուն խաղողի դոշաբից հանում է ընկույզների շարոցը։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Sit around the table with Hripsime and Karen and exchange family stories. Սեղան նստեք Հռիփսիմեի և Կարենի հետ և կիսվեք ընտանեկան պատմություններով։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։