COVID-19 Travel Update: Learn More

Պատրաստեք հայկական դդմի ուտեստ, ղափամա և հաց թոնրում

 Պատրաստեք հայկական դդմի ուտեստ, ղափամա և հաց թոնրում նկար

Վերջնական ուտեստը՝ ղափամա և թարմ հաց (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Իրիսը Ալավերդիում նորովի է մատուցում հնամենի խոհարարական ավանդույթները՝ սկսած 2010 թվականից, երբ Իրինա Իսրայելյանը հիմնադրեց այս հյուրատունը։ Իրինան առաջարկում է բազմաթիվ խոհարարական վարպետաց դասեր՝ ջերմ միջավայրում Լոռվա խոհարարական հարուստ ավանդույթները բացահայտելու համար։ Այս փորձառության ընթացքում դուք կպատրաստեք ղափամա, որը հայկական տոնական սեղանների զարդն է, և որին ձոնված անգամ երգ կա։

Դուք կսկսեք դդումը լցոնել բրնձով, տարատեսակ տեղական չրերով և ընդեղենով։ Քաղցր համադրություններից հետո դուք կտեղավորեք դդումը վառարանում և կթողնեք այն եփվի՝ նախքան մեղրով, չամիչով և էլ ավելի շատ ընկույզով համեմելը։ Հետևեք, թե ինչպես է բացօթյա փռից տարածվում արդեն ոսկեգունած ղափամայի բույրը և օդը լցնում համեղ քաղցրությամբ։ Այս բուրումնավետ ուտեստը միաժամանակ հագեցնող է և առողջարար և կգոհացնի անգամ ամենաքմահաճ գուրմաններին։

Մեր օրերում շատերը ղափամա պատրաստում են ժամանակակից վառարաններում, չնայած շատ ավանդական խոհարարներ նախըտրում են թոնրի ղափաման։ Մեկ այլ ավանդույթի համաձայն, որին հետևում է Իրիս հյուրատունը, օգտագործում են բացօթյա փուռ՝ աղյուսե պատերով, որոնք պահպանում են տաքությունը երկար, և դդումը եփվում է դանդաղ ու հավասարաչափ։

Վերջին տարիներին, առողջ ապրելակերպի և բուսական ուտեստների նկատմամբ հետաքրքրության աճով պայմանավորված, դդմով ավանդական այս ուտեստը այժմ հանդիպում է շատ ռեստորանների ճաշացանկերում՝ որպես հիմնական կերակուր։ Եվ իհարկե, որտեղ ղափաման, այնտեղ էլ՝ «Հե՜յ, ջա՜ն, ղափամա՛»-ն, որի գեղեցիկ հնչյունների ներքո կվայելեք ձեր ճաշը։

Ձեր սեղանը գեղեցկացրեք այս տոնական ուտեստով, երբ այցելեք Լոռի, ուր կզմայլվեք անսահման գեղեցիկ բնապատկերներով և քիմքը շոյող համեղ կերակուրներով։

Ծանոթացեք ձեր հյուրընկալին

Խորհրդային շրջանում Իրինան դասավանդում էր Ալավերդու երաժշտական դպրոցում, սակայն, ինչպես բազում մասնագետներ, նա նույնպես ստիպված էր փոխել զբաղմունքը՝ 90-ականների տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Այնուամենայնիվ, նա սիրով հանձն առավ մի շարք նախաձեռնութուններ, որոնցից էր Ալավերդիում հյուրատան հիմնումը։ Իրինան հավատում է թիմային աշխատանքի ուժին և մեծապես նպաստել է շրջանում հյուրընկալության ոլորտում կապերի ստեղծմանը և ամրապնդմանը։ Իրինայի հիմնական մոտեցումը ուտեստի միջոցով տեղական ջերմ հյուրընկալության մշակույթը հյուրերին ներկայացնելն է։

Irina demonstrates how to cut the top off of the pumpkin and clean out the seeds. Իրինան ցույց է տալիս՝ ինչպես կտրել դդումի «կափարիչը» և մաքրել այն սերմերից։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Rice, dried fruits, walnuts, and honey are all baked in the pumpkin. Բրինձը, չիրը, ընկույզն ու մեղրը միասին եփվում են դդմի մեջ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors help Irina to layer the ingredients. Այցելուներն օգնում են Իրինային շերտ առ շերտ դասավորել բաղադրիչները։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Traditional northern Armenian bread is baked in a pur (oven). Հայաստանի հյուսիսին հատուկ ավանդական հացը թխվում է փռում։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Enjoy some freshly baked dishes in a beautiful setting. Ըմբոշխնեք թարմ պատրաստված ուտեստները գողտրիկ միջավայրում։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։