COVID-19 Travel Update: Learn More

Հավաքե՛ք անտառի բարիքները և պատրաստե՛ք դրանք դսեղեցիների հետ

Հավաքե՛ք անտառի բարիքները և պատրաստե՛ք դրանք դսեղեցիների  հետ  նկար

Այցելուները մասնակցում են բերքահավաքի ու վայելում սեփական ձեռքերով հավաքված բերքի համուհոտը (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Սոնա հյուրատունը գտնվում է Դսեղի գողտրիկ բնության գրկում՝ հայտնի որպես հայ մեծանուն բանաստեղծ Հ․ Թումանյանի ծննդավայր։ Տարիներ շարունակ զբոսաշրջիկներին գերել են տարածքի կուսական բնությունն ու ծաղկաշատ բլուրների բուրավեր լանդշաֆտները, որի գրեթե ամեն անկյունում տեղակայված է մի պատմամշակութային կոթող։

Ձեր հյուրընկալները՝ Աշոտ և Անահիտ Բեժանյանները, հրավիրում են ձեզ զարմանահրաշ քայլարշավի և հնարավորություն տալիս ծանոթանալ անտառից սունկ, հատապտուղներ և բույսեր հավաքելու հիասքանչ ավանդույթին։ Ձեր ուղեկցորդները կընտրեն երթուղին՝ առաջնորդվելով այդ սեզոնին հատուկ անտառային բերրի առատաձեռնությամբ՝ մշտապես ապահովելով բարիքների հարուստ ընտրության։

Հետխորհրդային շրջանում, աճող գործազրկության պատճառով, հավաքչությունը դարձավ եկամտի աղբյուր Հայաստանի բազմաթիվ գյուղական շրջանների համար։ Դսեղում, կախված սեզոնից, կարող եք հավաքել մրգերի, հատապտուղների, խոտաբույսերի և սնկերի բազում տեսակներ։ Հայաստանի հյուսիսի մաքուր օդն ու երկարատև արևաշատ օրերը՝ համային նուրբ երանգներ են հաղորդում շրջանի բուսականությանը։ Լոռվա խաղաղ անտառներում և դաշտերում շրջելով՝ կփնտրեք և կհավաքեք մթերքները Աշոտի ուղեկցությամբ, ով անգիր գիտի տեղանքի ամեն ծակուծուկը։

Անտառում բազում արահետներ կան․ բացի հավաքչությունից կարող եք նաև այցելել տեղացիների և այցելուների սիրելի Դսեղի Ծովեր, որը փոքր լճակ է սարերի բնության գրկում։ Մեկ այլ ուղղությամբ կարող եք այցելել Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանք, որի հիմնադրումը ձգվում է մինչև միջնադարյան Բագրատունիների արքայատոհմ։ Պատմության սիրահարները բացահայտելու շատ բաներ կգտնեն մշակութային և կրոնական այս սքանչելի կենտրոնում, ուր ամփոփված են Գրիգոր Լուսավորչի մասունքները։

Արշավից և հավաքչությունից հետո միացեք Անահիտի խոհարարական վարպետաց դասին ու ձեր հավաքած մթերքներից պատրաստեք մուրաբա, ջեմ, հյութեր կամ ուտեստներ՝ հրաշալիորեն համեմված նրբագույն համերով։ Հավաքած պտուղների և բույսերի պատրաստման և պահածոյացման՝ սերնդեսերունդ անցած ավանդույթները Անահիտը կփոխանցի ձեզ, և հնարավորություն կունենաք ձեր պատրաստածը ձեզ հետ վերցնելու։ Անահիտի իմաստուն խորհուրդները ձեզ կօգնեն նոր հմտությունները կիրառել նաև սեփական պարտեզում և խոհանոցում։

Բնական և մարդակերտ հրաշալիքներից մինչև քայլարշավ, հավաքչություն և խոհարարությունայս այցելությունը կստեղծի բազում տպավորիչ հիշողություններ։ Քաղաքի աղմկոտ փողոցներից մեկ օրով պատսպարվեք Դսեղում և ամփոփեք ձեր երեկոն անուշահոտ բուսական թեյով՝ վայելելով այն թարմ պատրաստված հատապտղային մուրաբայի հետ։

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Սոնա հյուրատունը հետևում է Դսեղի ավանդական հյուրընկալության կանոններին և հավատարիմ է մնում ազգային հատևյալ համոզմունքին․ “Հյուրը Աստծո պարգևն է”։

Հյուրատունը անվանվել է Աշոտի և Անահիտի թոռնուհու՝ Սոնայի պատվին՝ ընդգծելով սերունդների միջև ամուր կապերի կարևորությունը Հայաստանում։

Անահիտը և Աշոտը, ովքեր մշտապես ապրել են Դսեղում, կօգնեն ձեզ բացահայտել գյուղական կյանքի տարբեր առանձնահատկությունները, վերափոխումները և դժվարությունները Հայաստանում։ Գյուղի և շրջակայքի մասին խորը գիտելիքների շնորհիվ՝ Անահիտը և նրա ընտանիքը կարող են կիսվել հետաքրքրաշարժ պատմություններով Դսեղի, նրա բնության և մարդկանց մասին: Փոխադարձաբար, տարբեր երկրներից և Հայաստանի մարզերից եկող այցելուները Անահիտին հնարավորություն են ընձեռում առանց տանից դուրս գալու ուսումնասիրել նոր մշակույթներ և երևակայորեն ճանապարհորդել աշխարհով մեկ։

Armenia's wild plants and herbs are famed for their uses in cuisine and medicine. Հայաստանի վայրի բույսերն ու դեղաբույսերը լայնորեն կիրառվում են թե՛ խոհանոցում, թե՛ բժշկության մեջ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

You can participate in a long tradition of harvesting food and maybe learn some new seasonal recipes. Մասնակցելով հավաքչությանը՝ գուցե անգամ սովորեք նոր սեզոնային բաղադրատոմսեր։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Dsegh, in the northern region of Lori, is the site of many monasteries, natural landscapes, and even the Hovhannes Tumanyan House-Museum. Դսեղը, որ գտնվում է Լոռու մարզի հյուսիսում, հայտնի է բազմաթիվ վանքերով, բնական լանդշաֆտներով և, իհարկե, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանով։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors get a taste of foraging and history on this hike with Anahit and Ashot. Այցելուները Անահիտի և Աշոտի հետ այս քայլարշավի ընթացքում ծանոթանում են հավաքչության ավանդույթին և տեղական պատմություններին։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Your hosts will choose your hike specifically on the season, so that you gather the best ingredients for your dishes. Ձեր հյուրընկալները կպլանավորեն ձեր քայլարշավը՝ ըստ սեզոնի, որպեսզի կարողանաք լավագույն մթերքները հավաքել ձեր ուտեստների համար։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։