Գյումրիում գտնվող երեխաների գեղագիտական կենտրոնը զարգացնում է 3-18 տարեկան երեխաների ստեղծագործական միտքը, գեղարվեստական ինքնադրսևորումն ու խթանում է գեղարվեստի թերապիան: Այստեղ դասավանդվում են նկարչություն, պար, երգ, ասեղնագործություն, կարպետագործություն, հելունագործություն, ժանյակագործություն, ազգային տարազներ, տիկնիկագործություն և ավանդական հայկական խոհանոց:
Կենտրոնը հիմնադրվել է 1978թ. պրոֆեսոր Սուսաննա Մկրտչյանի կողմից՝ ավանդական հայկական արժեքներն ամրապնդելու նպատակով: Գտնվելով Գյումրիի պատմական կենտրոնական հրապարակին հարակից ամենահին փողոցներից մեկի վրա՝ այս կենտրոնը նախ զբաղեցնում էր կոլխոզի խանութի տարածքը, որտեղ վաճառում էին կոլխոզի միրգն ու բանջարեղենը: Հետագայում այն ընդլայնվեց և վերանորոգվեց հատկապես 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո:
Լինելով տաղանդավոր նկարիչ՝ Սուսաննան նկարում է մետաքսի վրա, ստեղծում է գրաֆիկական պատկերներ, բնանկարներ, թղթե արձաններ, ազգային տարազներ և այլն: Սուսաննան նաև տարիներ շարունակ վարել է խոհարարական ծրագիր, որի շնորհիվ Կենտրոնն անցկացնում է վարպետաց դասեր` նվիրված տեղանքի ուտեստներին՝ տապակած ավելուկ, թաթար-բորակի և պանրխաշ, ինչպես նաև աղանդերի՝ բիշի, փոխինձ և հալվա: Այս ամենը համատեղում է արևմտահայ և թուրքական ուտեստները՝ ստեղծելով Գյումրիի տեղայնացված խոհանոցը:
Կենտրոնում ուտեստները պատրաստելուն զուգընթաց զբոսաշրջիկները կարող են նաև Սուսաննայից սովորել տիկնիկագործություն, որը հայկական մշակութային ժառանգությունն արտացոլող ավանդական արհեստ և բարդ արվեստ է: Այցելուների կողմից իրենց տիկնիկներն ազգային տարազներով հարդարելուն զուգընթաց`պատրաստվում է հայկական համեղ ուտեստներով լի գեղեցիկ սեղան: Ինչպես գյումերիցներն են ասում՝ «Կերակուրն ուտում են այնպես, ինչպես այն մատուցվում է»:
Սուսաննայի գեղագիտական և խոհարարական հմտությունների շնորհիվ կերակուրը դառնում է արվեստ, իսկ արվեստը՝ արտասովոր ճաշակ, գույներ և գործվածքներ:
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Պրոֆեսոր Սուսաննա Մկրտչյանը հիմնել է Գյումրու գեղագիտության կենտրոնը հայկական ավանդական արժեքները պահպանելու նպատակով: Գտնվելով Գյումրու պատմական կենտրոնական հրապարակին հարակից ամենահին փողոցներից մեկում՝ կենտրոնը սկզբում զբաղեցնում է նախկին կոլխոզի խանութի տարածքը, որտեղ վաճառվում էին գյուղատնտեսների մրգերն ու բանջարեղենը: Հետագա ընդլայնումներն ու վերանորոգումները եղան 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո: Գյումրու գեղագիտության կենտրոնը երեքից տասնութ տարեկան հազարավոր երեխաների ստեղծագործական, գեղարվեստական ինքնարտահայտման և արվեստի հանդեպ հետաքրքրության խթանող վայր է: Այնտեղ սովորեցվող արվեստներն ու արհեստները ներառում են նկարչություն, պար, երգ, ասեղնագործություն, գորգագործություն, կարուձև, ժանյակագործություն, ազգային տարազ, տիկնիկների պատրաստում և հայկական ավանդական խոհանոց։