Շրջայց կատարեք Հայաստանի ամենահին գինեգործարաններից մեկում՝ Տավուշի մարզի գինեգործության ավանդույթներին և խաղողագործությանը ծանոթանալու համար: Հիմնադրվելով 1951թ․-ին՝ Իջևանի գինու գործարանը արտադրում է գինի և կոնյակ, որը այցելուները կարող են համտեսել իրենց շրջայցի ընթացքում:
Իջևանի գինու-կոնյակի գործարանի սկզբնական նպատակը Երևանում կոնյակի և գինու շշալցման համար խաղողի մշակումն էր: Սակայն 2005թ․-ին գործարանը վերափոխեց իրեն՝ զինվելով ժամանակակից սարքավորումներով և նորագույն տեխնոլոգիաներով, ինչպես նաև գինու մասնագետների նոր սերնդով՝ մարզի տարբեր անկյուններից մթերած խաղողից և մրգերից բարձրորակ գինիներ և կոնյակներ արտադրելու համար:
Գինեգործարանի տարածքում դուք կքայլեք չժանգոտվող պողպատից պատրաստված ցիստերնների և կաղնու տակառների կողքով․ դրանցից մի քանիսը պատրաստված են կովկասյան կաղնու տեղական տարատեսակից, որը կարող է մինչև անգամ 250 տարեկան լինել: Փորձագետ գինեգործները կբացատրեն Տավուշի մարզի խաղողի տարբեր սորտերի բնութագրերը, և թե ինչպես են տեղական հողն ու կլիմայական պայմանները Իջևանի գինուն տալիս իր առանձնահատուկ համը:
Շրջայցն ավարտվում է համտեսի սենյակում, որտեղ կարող եք համտեսել և հայտնաբերել զանազան գինիներ և կոնյակներ` զովացուցիչների հետ միասին: Իջևանի գինու գործարանը արտադրում է ոչ միայն կոնյակներ, խաղողի գինիներ և հատապտղային գինիներ, այլև մրգատու օղիներ և պահածոյացված և չորացրած մրգեր, որոնք բոլորն էլ կարող եք ձեռք բերել գործարանային խանութից: