COVID-19 Travel Update: Learn More

Պատրաստի՛ր լոբու տերևներով յուրահատուկ տոլմա Լոբի հացատանը

Պատրաստի՛ր լոբու տերևներով յուրահատուկ տոլմա  Լոբի հացատանը  նկար

Անժելիկան խաղողի տերևը լցոնում է տոլմայի համեղ խճողակով (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Գտնվելով փոքրիկ Վերիշեն գյուղում՝ Գորիսի հարևանությամբ, ԼՈԲԻ հացատունը Հայաստանի հարավային շրջանի ամենահամեղ վայրերից է, որ հիմնել են Անժելիկա Դաշունցը և իր ընտանիքը, ովքեր ձեզ կհյուրասիրեն ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից ուտեստներ, որոնք պատրաստվում են իրենց այգուց քաղած թարմ օրգանական մթերքներով։

Ո՞վ կարող է անտարբեր անցնել Գորիսի լոբով պատրաստված համեղ կերակուրների կողքով։ Այս տարածաշրջանի լոբին հայտնի է Հայաստանում իր համով՝ մարզի բերիի սևահողերի, ջերմացնող արևի և կենսատու ջրի շնորհիվ։ Հենց այս պատճառով է հացատունը ստացել իր անունը, որն արտացոլում է Գորիսի խոհարարական մշակույթի առանձնահատկությունները։

Գորիսի տոլման, որն առանձնահատուկ է Հայաստանի այլ շրջաններում պատրաստվող տոլմաներից, Լոբու ճաշացանկի մեկ այլ յուրահատուկ ուտեստ է, որ ավանդաբար պատրաստում է ընտանիքի տատիկը։ Տոլմայի պատրաստմանը սկզբից մինչև վերջ մասնակցելը հիշարժան փորձառություն է՝ միահյուսված հայկական պատմությանը և մշակույթին։ Սկզբում հարկավոր է կաթ ավելացնեք ծեծած մսին՝ դրան նուրբ համ հաղորդելու համար, այնուհետև ավելացնել մանրացված սոխ, բրինձ, տեղական կանաչիներ և համեմունքներ, որ օդը լցնում են անուշաբույր զանազանությամբ։ Այս ամենն ուղեկցվում է Անժելիկայի մեկնաբանություններով՝ տեղական խոհարարական ավանդույթների և նրանց հետաքրքրաշարժ պատմությունների մասին։

Կատարյալ տոլմա պատրաստելու գաղտնիքը մսի խճողակը կաղամբի կամ խաղողի տերևների մեջ վարպետորեն փաթաթելն է։ Բայց մի անհանգստացեք, Անժելիկան կօգնի ձեզ հմտանալ այս փորձառության մեջ։ Եթե այցելեք ամռանը, տոլման կփաթաթեք նաև լոբու տերևներով, որը շրջանի հնագույն խոհարարական ավանդույթներից է։ Փաթաթելուց հետո տոլման պետք է եփել մոտավորապես մեկ ժամ՝ ավելացնելով համադամ խոտաբույսեր, որոնք միաժամանակ և՛ նրբահամ են, և՛ սննդարար։

Մինչ տոլման կեփվի, դուք հնարավորություն կունենաք քաղել տնամերձ այգում աճող թարմ բանջարեղեններ և մրգեր, որ ոչ միայն լրացնում են ձեր ճաշի սեղանը, այլև ցույց տալիս, թե ինչպես է այս ընտանիքը պահպանում ինքնաբավ, անթափոն գյուղատնտեսության ավանդույթները։ Եթե այցելեք աշնանը, կարող եք հյուրընկալների հետ կեղևազատել չոր հատիկավոր լոբին՝ նաև գնելու հնարավորությամբ։

Այս հյութալի լոբիները կարող եք եփել կամ տապակել սոխով և կարագով, կամ կծու և համեմված տոմատի մածուկով։ Դրանցից նաև պատրաստում են ախորժահամ աղցաններ։ Տեղացիները սիրում են ասել, որ լոբու բույսի ոչ մի մաս այստեղ չի անտեսվում։

Ժամանակն է ամփոփել հիշարժան օրը ճաշի սեղանի շուրջ։ Ջերմ ընտանեկան մթնոլորտի, տոլմայի անուշահոտ ափսեի և գունազարդ աղցանների շնորհիվ՝ այցելությունը ԼՈԲԻ Գորիս դառնում է անմոռանալի։

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Լոբի Գորիս հացատունը գտնվում է Վերիշեն գյուղում՝ Գորիսի հարևանությամբ։ Անժելիկա Դաշունցն ու իր ընտանիքը հիմնել են այս փոքր հացատունը ոչ միայն ավանդական, գյուղական ուտեստներ մատուցելու, այլ նաև տեղական ջերմ հյուրընկալության մշակույթը ներկայացնելու համար։ Անուշահամ ուտեստները վայելելու ընթացքում դուք կարող եք հիանալ տեղական խոհանոցային ավանդույթների պատմություններով, որում հատկապես առանձնահատուկ տեղ ունի Գորիսի հայտնի լոբին։ Ձեր մոտ մեծ ցանկություն կառաջանա բացահայտելու հացատան 100-ամյա շինությունը՝ ավելի լավ պատկերացում կազմելու համար հարավային Հայաստանի գյուղական շրջաններում տների ավանդական կառուցապատման և ճարտարապետական մշակույթի մասին։

The Loby Goris garden is where Anzhelika and her family grows all the ingredients for the dishes. Լոբի Գորիսի պարտեզում են Անժելիկան և իր ընտանիքն աճեցնում ճաշատեսակների համար պահանջվող մթերքները։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors mix the meat filling for the tolma. Այցելուները խառնում են տոլմայի համար նախատեսված մսի խճողակը։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

On the table, a spread of fresh and local ingredients waits to be turned into special dishes. Սեղանին դարսված տեղական թարմ մթերքն անհամբեր սպասում է առանձնահատուկ ուտեստի վերածվելու իր հերթին։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Enjoy some Armenian hospitality at a full dining table. Վայելեք հայկական հյուրասիրությունը՝ բազմազան ուտեստներով լեցուն ճաշասեղանի շուրջ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Wrapping tolma is no easy feat, but with your hosts help, you can try it yourself. Տոլմա փաթաթելը կատակ բան չէ, սակայն ձեր հյուրընկալների օգնությամբ կարող եք փորձել սեփական ձեռքերով անել դա։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։