COVID-19 Travel Update: Learn More

Շրջայց և գինու համտես Իջևանի գինու գործարանում

Շրջայց և գինու համտես Իջևանի գինու գործարանում նկար

Իջևանի գինու գործարանի խաղողի այգին (Լուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Շրջայց կատարեք Հայաստանի ամենահին գինեգործարաններից մեկում՝ Տավուշի մարզի գինեգործության ավանդույթներին և խաղողագործությանը ծանոթանալու համար: Հիմնադրվելով 1951թ․-ին՝ Իջևանի գինու գործարանը արտադրում է գինի և կոնյակ, որը այցելուները կարող են համտեսել իրենց շրջայցի ընթացքում:

Իջևանի գինու-կոնյակի գործարանի սկզբնական նպատակը Երևանում կոնյակի և գինու շշալցման համար խաղողի մշակումն էր: Սակայն 2005թ․-ին գործարանը վերափոխեց իրեն՝ զինվելով ժամանակակից սարքավորումներով և նորագույն տեխնոլոգիաներով, ինչպես նաև գինու մասնագետների նոր սերնդով՝ մարզի տարբեր անկյուններից մթերած խաղողից և մրգերից բարձրորակ գինիներ և կոնյակներ արտադրելու համար:

Գինեգործարանի տարածքում դուք կքայլեք չժանգոտվող պողպատից պատրաստված ցիստերնների և կաղնու տակառների կողքով․ դրանցից մի քանիսը պատրաստված են կովկասյան կաղնու տեղական տարատեսակից, որը կարող է մինչև անգամ 250 տարեկան լինել: Փորձագետ գինեգործները կբացատրեն Տավուշի մարզի խաղողի տարբեր սորտերի բնութագրերը, և թե ինչպես են տեղական հողն ու կլիմայական պայմանները Իջևանի գինուն տալիս իր առանձնահատուկ համը:

Շրջայցն ավարտվում է համտեսի սենյակում, որտեղ կարող եք համտեսել և հայտնաբերել զանազան գինիներ և կոնյակներ` զովացուցիչների հետ միասին: Իջևանի գինու գործարանը արտադրում է ոչ միայն կոնյակներ, խաղողի գինիներ և հատապտղային գինիներ, այլև մրգատու օղիներ և պահածոյացված և չորացրած մրգեր, որոնք բոլորն էլ կարող եք ձեռք բերել գործարանային խանութից:

Visitors explore the wine factory. Այցելուները ծանոթանում են գինու գործարանին:

Photo courtesy Ijevan Wine Factory, My Armenia ProgramԼուսանկարը՝ Իջևանի գինու գործարանի, «Իմ Հայաստան» ծրագիր

A view of Ijevan Wine Factory interior. Իջևանի գինու գործարանի ներսում:

Photo courtesy Ijevan Wine Factory, My Armenia ProgramԼուսանկարը՝ Իջևանի գինու գործարանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The tasting room at Ijevan Wine Factory. Համտեսման սենյակ Իջևանի գինու գործարանում:

Photo courtesy Ijevan Wine Factory, My Armenia ProgramԼուսանկարը՝ Իջևանի գինու գործարանի, «Իմ Հայաստան» ծրագիր

A view of Ijevan Wine Factory. Իջևանի գինու գործարան:

Photo courtesy Ijevan Wine Factory, My Armenia ProgramԼուսանկարը՝ Իջևանի գինու գործարանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Local men discuss wine. Տեղաբնակ տղամարդիկ քննարկում են գինին:

Photo courtesy Ijevan Wine Factory, My Armenia ProgramԼուսանկարը՝ Իջևանի գինու գործարանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։