COVID-19 Travel Update: Learn More

Պատրաստե՛ք ավանդական ուտեստներ Շալե Գյումրիում

Պատրաստե՛ք ավանդական ուտեստներ Շալե Գյումրիում  նկար

Չանախի բաղադրիչները շերտ առ շերտ դարսվում են փոքր կավե կճուճներում և եփվում (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Ձեր քիմքը շոյող ճանապարհորդությունները տեղական մշակույթին հաղորդակից դառնալու լավագույն և ամենահաճելի եղանակն են։ Գյումրիում դուք կգտնեք ավանդական բաղադրատոմսեր, որ հայերը փոխանցել են սերունդներով, և որոնց արմատները ձգվում են մինչև անհիշելի ժամանակներ։ «Շալե Գյումրի»-ից Կարինե Թումասյանը մեծ ներդրում ունի ժառանգական այս շղթայում, քանի որ ոչ միայն պատրաստում է Գյումրվա ավանդական ուտեստներ, այլև այցելուների հետ կիսվում է իր խոհարարական գաղտնիքներով։

Այցելեք Կարինեին և միասին սովորեք չանախի պատրաստման իր ընտանեկան բաղադրատոմսըհագեցնող ուտեստ, որ սովորաբար պատրաստվում է տավարի, երբեմն նաև՝ գառան մսով։ Քայլ առ քայլ հետևելով Կարինեին՝ դուք կսկսեք միսը տեղավորել կավե կճուճում, կավելացնեք տեղական բանջարեղեններ՝ սոխ, սմբուկ, լոլիկ, կանաչ լոբի, պղպեղ և կանաչիներ։ Այնուհետև Կարինեն կօգնի համեմել ձեր չանախը մի փունջ անուշահոտ համեմունքներով՝ հնարավորություն տալով միաժամանակ հիմնվել ընտանեկան բաղադրատոմսի վրա և ձևավորել սեփականը։ Վերջապես, երբ բոլոր բաղադրիչները դարսված են, ձեր կավե կճուճը կտեղափոխեք ջեռոց, ուր այն եփվելով կդառնա անուշահամ չանախ։

Մինչ ուտեստը կեփվի, որպես աղանդեր կարող եք պատրաստել փոխինձ։ Կարինեն ցույց կտա, թե ինչպես են բոված ցորենից երկանքով ստացել ալյուր։ Երբ այն պատրաստ լինի, կարող եք խառնել մեղրի, կաթի հետ և ըստ ճաշակի ավելացնել չրեր, ընդեղեն և այլն։ Այնուհետև, այդ համեղ խառնուրդից սարքեք փոքրիկ, քաղցրահամ փոխինձի գնդիկներ։

Շալեն ունի Գյումրու կենցաղն ու պատմությունը ներկայացնող իրերի հարուստ հավաքածու, որոնցից շատերը գտնվել են ժամանակավոր կացարաններից, որ կառուցվել էին 1988թ․ երկրաշարժից հետո։ Երեխաներին հատկապես հետաքրքիր կլինի այցելել կենտրոնի հարևանությամբ գտնվող կենդանիների փոքր ֆերման։ Այստեղ կհանդիպեք հայկական Վանա կատուների և գամփռ շների, կլսեք Կարինեի պատմությունը այն մասին, թե ինչպես ընտանիքով հիմնեցին ֆերման, որը մշտապես թարմ մթերք է ապահովում կենտրոնի ռեստորանի համար։

Երբ արդեն բավական քաղցած լինեք, հյուրատան գողտրիկ ռեստորանում վայելեք ձեր համեղ չանախն ու փոխինձը հյուրընկալների հետ։ Անտարբեր չանցնեք նաև հուշանվերների փոքր տաղավարի կողքով, ուր վաճառվում են տեղացի ձեռագործ վարպետների աշխատանքները։

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Ծանոթացե՛ք Կարինեի և իր ընտանիքի հետ, ովքեր հիմնադրել են Շալեն՝ մի սքանչելի հյուրատուն, որ կառուցվել է ավանադական ճարտարապետական ոճով, բայց՝ ժամանակակից լուծումներով։ Նպատակասլացության և աշխատասիրության շնորհիվ՝ նրանք նախկին անբարեկարգ տարածքը վերափոխեցին հյուրընկալ կենտրոնի, որ այժմ ընդունում է այցելուներ ամբողջ աշխարհից։ Ողջ Հայաստանով հայտնի՝ գյումրեցիներին բնորոշ հյուրընկալությունը բնորոշ է նաև Շալեին, ուր, սկսած 2013 թվականից, Կարինեն հյուրերի համար պատրաստում է առանձնահատուկ ուտեստներ։ Շնորհիվ իր խոհարարական հմտությունների՝ Կարինեն պատրաստում է ավանդական ուտեստներ, ինչպես նաև ներկայացնում է հին դասական ուտեստների նորովի վերափոխումները։ Դուք Շալեից կհեռանաք կուշտ փորով, և Գյումրու ավանդական ուտեստների համը դեռ երկար կմնա ձեր բերանում։

You can shop for locally-made products at Chalet Gyumri's small souvenir area. Դուք կարող եք գնել տեղացի վարպետների ձեռագործ իրեր Շալեի հուշանվերների փոքրիկ անկյունից:

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Behind the cozy facade of Chalet Gyumri is a guesthouse, restaurant, garden, and farm. Շալե Գյումրիի գողտրիկ պատերից այն կողմ բացվում է հյուրատունը, ռեստորանը, պարտեզն ու ֆերման։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors meet an Armenian Gampr dog, a breed of large guardian dogs indigenous to the region. Այցելուները հանդիպում են հայկական գամփռ շանը՝ մեծ պահապան շների ցեղատեսակ, որոնք հատուկ են այս մարզին։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Karine shows visitors how to layer in locally-grown vegetables and meat to make delicious chanakh. Կարինեն այցելուներին ցույց է տալիս, թե ինչպես շերտ առ շերտ դարսել տեղում աճեցված բանջարեղենը և միսը՝ ախորժալի չանախ պատրաստելու համար։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The clay pots used for cooking were made by local Gyumri artisans. Ուտելիքի պատրաստման համար օգտագործվող կավե կճուճները ստեղծվել են տեղի գյումրեցի արհեստագործների կողմից։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

No meal would be complete without dessert, made with flour, honey, nuts, and dried fruit. Էլ ի՞նչ ճաշ, եթե դրան չի հաջորդում աղանդերը՝ պատրաստված ալյուրով, մեղրով, ընդեղենով և չրերով։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Once your chanakh dishes are finished cooking, you can sit down to a warm meal with your hosts. Երբ արդեն չանախը պատրաստ է, կարող եք ձեր հյուրընկալների հետ ճաշակել այդ համեղ ուտեստը։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։