Գորիս քաղաքում գտնվող Միրհավ հյուրանոցը հիանալի վայր է չքնաղ լեռները, մաքուր օդն ու համեղ սնունդը վայելելու համար: Հյուրանոցի գաստրոնոմիական հեղինակության շնորհիվ բոլոր զբոսաշրջիկներն այնտեղ են մեկնում հիշարժան ճաշկերույթ վայելեու համար:
Հյուրանոցի մենեջեր Գայանեի կողմից անցկացվող վարպետաց դասերի ժամանակ օգտագործվում են շատ հին բաղադրատոմսեր: Այստեղ զբոսաշրջիկները կարող են պատրաստել կերակուրներ, ծանոթանալ մարզի կերակուրների առանձնահատկություններին, ինչպես նաև բաղադրիչների հարուստ պատմությանը: Հայկական խոհանոցի գաղտնիքներից մեկը թարմ թթուներն են, որոնք պատրաստվում են գյուղացիների աճեցրած կամ սարերից հավաքած տեղի արևահամ բանջարեղենից:
Վարպետաց դասի ժամանակ զբոսաշրջիկները նաև կկարողանան պատրաստել և համտեսել մինչև հինգ տնական կերակուրներ, այդ թվում՝ տոլմա – խաղողի տերևի մեջ լցոնած համեմված աղացած միս կամ ոսպ, լոբի ու այլ ձավարեղեն, ժենգյալով հաց՝ տեղի բնական կանաչեղենով լցոնած հաց, ավելուկով կամ լոբով աղցան: Որպես աղանդեր նրանք կպատրաստեն համեղ փախլավա, որը շատ երկրներում հայտնի լինելով իր պատրաստման նույնատիպ եղանակով՝ այստեղ աչքի է ընկնում իր փխրուն խմորով, հստակ շերտերով և ընկույզի միջուկով:
Փորձառությունն ավելի ավարտուն դարձնելու նպատակով՝ զբոսաշրջիկները կարող են նաև հյուրընկալվել մի հայկական ընտանիքում և մասնակցել օղու պատրաստման գործընթացին: Սովետական ժամանակաշրջանում գրեթե բոլոլ հայ ընտանիքներն ունեին իրենց սեփական զավոդները կամ փոքրիկ թորիչ սարքերը, որի օգնությամբ պատրաստում էին օղի իրենց աճեցրած թթից, հոնից, սև սալորից, խնձորից, վայրի տանձից, խաղողից, պնդուկից և մասուրից: Բոլորը կարողանում էին պատրաստել բացառիկ համով, հրաշալի ոգելից խմիչքներ: