Հայկական ավանդական խոհանոցին նվիրված այս վարպետաց դասի ժամանակ մասնակիցները կծանոթանան մի քանի հայկական կարևոր ազգային ուտեստների, դրանց պատմությանը, բաղադրիչներին և խոհարարական հաճույքներին: Այս դասը կազմակերպվում է Գորիսում գտնվող Եղևնուտ հյուրանոցում՝ հյուրանոցի համասեփականատեր Անուշ Մալինցյանի և հյուրանոցի շեֆ խոհարարի հետ միասին՝ օգտագործելով Անուշի տատիկի բաղադրատոմսերը:
Խաշիլը տեղի հայտնի կերակուրներից է, որը պատրաստվում է բոված և աղացած ցորենից և մատուցվում է կարագով ու մածնով: Խաշիլի հետ շատ հաճախ ուտում են թան (հայտնի նաև պզկաթան անունով), որը պատրաստվում է մածունով, համեմով կամ անանուխով: Թանը հատկապես շատ հաճելի է ուտել ձմռանը, իսկ ամռանն այն խորհուրդ է տրվում ուտել սառը վիճակում: Այս կերակուրների պատրաստման ժամանակ Անուշն ու խոհարարը ցույց կտան՝ ինչպես ցորեն աղալ և ֆերմենտացված կաթից մածուն պատրաստել: Այցելուները հնարավորություն կունենան նաև թխել աշխարհահռչակ ավանդական գաթան:
Վարպետաց դասը տեղի է ունենում Եղևնուտ հյուրանոցի նոր վերանորոգված խոհանոցում: 1993թ. Անուշն ու իր ամուսին Վահագնը կառուցեցին այս հինգ սենյականոց հյուրատունը: Քանի որ այն բավական հայտնի դարձավ, նրանք որոշեցին մեծացնել հյուրատունը և դարձնել 34 սենյակ պարունակող ժամանակակից ձևավորումով հյուրանոց, որը գտնվում է կանաչապատ սարի լանջերին և շրջապատված է մշտադալար եղևնիներով: