COVID-19 Travel Update: Learn More

Տրինիտի կանյոն այգիներ գինետան շրջայց և համտես

Տրինիտի կանյոն այգիներ գինետան շրջայց և համտես նկար

Լուսանկարը՝ «Իմ Հայաստան» ծրագիր

Եթե ​​փնտրում եք օրգանական գինիներ և փորձարարական այլընտրանքներ զանգվածային արտադրությանը, ապա Տրինիտի կանյոն այգիները հենց ձեզ համար են: Այն Վայոց ձորի համեմատաբար նորաստեղծ գինեգործարաններից է, որ հիմնադրվել է 2009 թվականին՝ գինու երեք սիրահարների կողմից։

Գինեգործարանում շրջայցի ընթացքում կտեսնեք, թե ինչպես են Տրինիտիի գինեգործները, պահպանելով հայկական գինեգործության հնագույն ավանդույթները, օգտագործում կարասներ՝ իրենց՝ դարերի հնության խաղողի այգուց սպիտակ և կարմիր բնական գինիներ ստանալու համար: Բերքահավաքի շրջանում կամավորները կարող են նախապես գրանցվել՝ խաղողաքաղի և հետբերքահավաքի տոնակատարություններին մասնակցելու համար, որտեղ կարող եք գնահատել Սև Արենի խաղողից պատրաստված դասական կարմիր գինու համը, ինչպես նաև համտեսել տեղական և միջազգային սորտերի՝ փոքր խմբաքանակներով պատրաստված գինիներից որևէ մեկը:

Տրինիտին “DiVine Group”-ի անդամ է, որը գործարկում է մի քանի գինու բարեր և ռեստորաններ Երևանում, ինչպես նաև ներկայացնում հայկական գինիները Հայաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Խմբին է պատկանում նաև Ին Վինոն՝ մասնագիտացված գինու բար Երևանում, որը Հայաստանում գինի խմելու մշակույթի առաջին ջատագովներից է: Բացի գինու համտեսից, Տրինիտին առաջարկում է նաև համեղ ուտեստներ, որոնք հիանալի կերպով համադրվում են իրենց գինիների հետ: Մինչ վայելում եք գինին, Տրինիտին կարող է նաև կազմակերպել ավանդական պարերի և երաժշտության վարպետաց դասեր, խաղողի այգիների և գինեգործության տուրեր, ինչպես նաև անհատականացված միջոցառումներ:

Խնդրում ենք հաշվի առնել, որ բոլոր համտեսներն իրականացվում են միայն նախնական ամրագրմամբ:

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։