COVID-19 Travel Update: Learn More

Հին Կամուրջ գինետան շրջայց և համտես

Հին Կամուրջ գինետան շրջայց և համտես նկար

Լուսանկարը՝ «Իմ Հայաստան» ծրագիր

1998 թվականից լինելով ընտանեկան բիզնես՝ Հին Կամուրջն առաջարկում է իր տեսակով բացառիկ գինի, գործարանի տարածքում շրջայց և համտես՝ ներառելով տեղական այծի պանիր, ձիթապտուղ և մեղր։ Կախված տարվա եղանակից՝ այցելուները կարող են մասնակցել խաղողաքաղին կամ շշալցմանը։ Կարմիր և սպիտակ գինիները, ինչպես նաև որոշ ռեզերվ ապրանքանիշներ հասանելի են համտեսի համար:

Ունենալով փոքր արտադրական ծավալներ՝ Հին Կամուրջի բարձրորակ արտադրանքը քրտնաջան աշխատանքի արդյունք է: Ընտանիքը հիմնել է փոքրիկ խաղողի այգին՝ միավորելով տարբեր մասնագիտությունների տեր ընտանիքի անդամներին՝ այդ թվում ինժեներության, բժշկության և համակարգչային ծրագրավորման ոլորտներից մեկ գաղափարի շուրջ:

Ինչպես ասում է սեփականատեր Արմեն Խալաթյանը. «Մենք սկսեցինք խաղող տնկել մեր ընտանիքի բոլոր անդամների աջակցությամբ ՝ պապերից մինչև թոռներ: Հիմա, երբ նայում ենք 15 տարի առաջ արված լուսանկարները, դրանք մեզ հիշեցնում են ջերմությամբ, ուրախությամբ, սիրով և հույսով լի այդ մթնոլորտի մասին»: Հին Կամուրջի գինեգործներն իրենց յուրահատուկ գինին վերագրում են այն ​​էներգիային, սիրուն և հույզերին, որոնք վերջիններիս ձեռքով փոխանցվում են գինուն:

Գինեգործարանի անվան գաղափարը ծագել է գործարանին կից, 13-րդ դարին վերագրվող պատմական կամրջից, որը հիանալի վայր է ուսումնասիրելու և մեկ գավաթ գինով շրջելու համար: Գործարանն ունի նաև փոքրիկ համանուն հյուրատուն և գիշերակացի փաթեթներ է առաջարկում տարածքում ավելի երկար ժամանակ անցկացնել ցանկացողներին։

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։