COVID-19 Travel Update: Learn More
Ազգային պարեր Տոլմայի փառատոնին (Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Ազգային պարեր Տոլմայի փառատոնին (Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Արմավիր

Արմավիրի մարզը Արարատյան դաշտում է: Այն Հայաստանի ամենից շոգ ու չոր կլիմայով բնորոշվողներից է: Այստեղ ամենուր մրգատու՝ մասնավորապես ծիրանի այգիներ են: Ավանդական  զբաղմունքներն են խաղողագործությունն ու գինեգործությունն: Զարգացում է ապրում նաև կոնյակագործությունը: Խաղողագործության խորը ավանդույթի վկայությունն է Առատաշենի հնավայրից շուրջ 8000 տարվա վաղեմության խաղողի կորիզների հայտնաբերումը: Որոշ բնակավայրերում մինչ օրս կարելի է հանդիպել բրուտների, հմուտ հյուսների, դարբինների: Մարզում կան նաև ձկնորսությամբ զբաղվելու գրավիչ անկյուններ: Որոշ տեղերում դեռևս պահպանվում է թոնրում հաց թխելու ավանդույթը: Տեղական ուտեստներից կարելի է ճաշակել Էջմիածնի տոլման: Հայտնի է նաև էջմիածնի քյուֆթան, հարիսան, թոնրի խորովածը, զատկի չամիչով ու չրով փլավը: Խմիչքներից տարածված են խաղողի օղին, սպիտակ, վարդագույն և կարմիր տնական գինիները: Լայնորեն տարածված է նաև չրերը, սուջուխը, դեղձի չրով ալանին և տեղական այլ քաղցրավենիքներ:  

Մարզում է գտնվում Հայաստանի և ողջ հայութայն հոգևոր կենտրոն Էջմիածինը՝ 4-րդ դարում կառուցված Մայր տաճարով, Գայանե և Հռիփիմե եկեղեցիներով: Մեկ այլ համաշխարհային նշանակության հուշարձաններից է Զվարթնոց տաճարը: Դրանք բոլորն էլ ընդգրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:  Այստեղ է կարելի է այցելել համաշխարհային կարևորության հնագիտական հուշարձան՝ բրոնզեդարյան քաղաք ամրոց Մեծամոր, որտեղ պահպանվել են պաշտամունքային կենտրոնը, հնագույն աստղադիտարանը, հնադարյան մետաղաձուլական համալիրը: Իսկ Սարդարապատի ազգագրության թանգարանում կարելի է ծանոթանալ ավանդական ժողովրդական մշակույթի ուշագրավ նմուշների: 

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։