COVID-19 Travel Update: Learn More
Տավուշի մարզը անտառներով լի է։ Այցելուներն այստեղ կարող են ձիավարել և վայելել հրաշագեղ բնությունը (Լուսանկարը՝ Նունե Հայրապետյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Տավուշի մարզը անտառներով լի է։ Այցելուներն այստեղ կարող են ձիավարել և վայելել հրաշագեղ բնությունը (Լուսանկարը՝ Նունե Հայրապետյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Տավուշ

Տավուշի մարզը բնության սիրահարների համար ճամփորդության իդեալական վայր է: Քայլարշավի սիրահարները Տրանսկովկասյան քայլարշավային արահետի մասը կազմող անտառային երթուղիներով կարող են այցելել Գոշ և Պարզ լիճ բարձրադիր լճակներ: Մարզի երկայնքով հոսող Աղստև գետի ափին գտնվող Իջևան քաղաքից ոչ հեռու՝ Ենոքավան գյուղում՝ էսքտրեմալ ժամանցի սիրահարների համար գործում է Յելլ իքստիմ պարկը: Դրանից ոչ հեռու, բնության գողտրիկ մի անկյունում՝ Լաստիվերի հայտնի քարանձավներն ու ջրվեժն է:

Տավուշում է լեռնակլիմայական հանգստավար Դիլիջան քաղաքը և Դիլիջանի ազգային պարկ արգելոցը: Դիլիջանի փողոցներից մեկում վերականգնվել են ավանդական արհեստները և տնայնագործական զբաղմունքները ներկայացնող արհեստանոցներ: Արհեստներից դեռևս գործուն են փայտագործությունը, գորգագործությունը, ասեղնագործությունը, զարդագործությունն ու քարագործությունը: Դիլիջանում կան տեղական ճարտարապետական ոճով կառուցված հանգստյան տներ, ազգային ուտեստը ներկայացնող ռեստորաններ: Ընդհանրապես, մարզում սիրված կերկարատեսաներից են խոզի խորովածը, ապխտած և ծխեցրած  խոզի միսը, սալթիսոն տնային երշիկը, խաշիլը, եղինջի և փիփերթի ապուրները, սինդրիկից, ավելուկից և այլ ուտելի բույսերից պատրաստվող աղցաններն ու տապակաները, խորոված կամ տապակած անտառի և ծառի սունկը:

Տավուշի մարզը Արարատյան դաշտի ու Վայոց ձորի հետ միասին հայտնի է որպես Հայաստանի երեք կարևոր գինեգործական տարածաշրջաններից մեկը: Գինու սիրահարները Իջևանում նաև կարող են նաև այցելել տեղի գինու գործարան։ Հարգի են նաև մրգային օղիները՝ հատկապես հոնինը, վայրի տանձինը (պանդա) ու սև սալորինը:

Տավուշում են գտնվում ինքնատիպ ճարտարապետությամբ և խաչքարագործության եզակի նմուշներով հայտնի, Հայաստանի ամենասիրված և այցելվող պատմաճարտարապետական հուշարձաններից Հաղարծինի, Գոշավանքի և Մակարավանքի միջնադարյան վանական համալիրները:

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։