Բացահայտեք ձեր ստեղծագործականությունը` նկարելով բատիկի վրա՝ նկարիչներ Արման Բադեյանի և Մարգարիտա Մալխասյանի ղեկավարությամբ, իրենց Բուդուարթ կոչվող արվեստանոց ստուդիայում: Աշխատելիս վայելեք թեյը և սուրճը, կամ գինին, որը հնարավոր է գնել՝ ձեր ստեղծագործականությունն ավելի արտահայտիչ դարձնելու համար:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ, ամուսիններ Արմանը և Մարգարիտան հաճույքով կիսում են իրենց գեղարվեստական տաղանդը բոլոր այցելուների հետ: Նրանց հետ դուք կմասնակցեք բատիկ շարֆերի ստեղծման գործընթացին՝ սկզբից մինչև վերջ: Նախևառաջ էսքիզը կգծեք հալված մոմով, որը այն պահպանում է, մինչդեռ դուք վառ գույներով ներկում եք։ Մոմը հալեցնելուց հետո կբացահայտեք ձեր ստեղծած գեղեցիկ, պայծառ աքսեսուարը:
Արմանի և Մարգարիտայի էսքիզներից շատերը ոգեշնչվել են Դիլիջանի գեղեցիկ բնությունից և ճոճվող սոճիներից։ Դիլիջանի սրտում գտնվող իրենց արվեստանոցում դուք կարող եք ընկղմվել այդ նույն ստեղծագործական միջավայրի մեջ և հայկական ոգեշնչման այդ մի կտորը ձեզ հետ տուն տանել:
Դասերը տևում են մոտավորապես երկու ժամ և հասանելի են մինչև 15 հոգու համար: Արմանը և Մարգարիտան իրենց արվեստանոցում առաջարկում են նաև նկարչության և զարդերի պատրաստման դասեր:
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Դիլիջանի գեղեցիկ բնական միջավայրը և հեզաճկուն սոճիների անտառները վաղուց է ինչ ոգեշնչման աղբյուր են Արման Բադեյանի և Մարգարիտա Մալխասյանի համար: Որպես նկարիչներ և ոսկերիչներ՝ զույգը հիմնել է «ԲուդուԱրթ» ստուդիան, որը հյուրերին հնարավորություն է ընձեռում բացահայտելու իրենց ստեղծագործական ունակությունները՝ վայելելով ընկերների ներկայությունը և հնարավոր մի բաժակ գինի: Բուդուարթի արհեստանոցում և պատկերասրահում արվեստագետները, արվեստասերներն կարող են հավաքվել զարդեր պատրաստելու կամ բատիկայի վրա նկարելու հանգիստ ընկերական միջավայրում՝ Արմանի և Մարգարիտայի ուղղորդմամբ: