COVID-19 Travel Update: Learn More

Ստեղծեք ձեր պղնձե զարդերը ինքնուրույն

Ստեղծեք ձեր պղնձե զարդերը ինքնուրույն նկար

Պղինձը հնագույն բնական նյութերից է, որ օգտագործվել է հին հայերի կողմից զարդերի պատրաստման նպատակով, սակայն սրանից բնավ էլ չի հետևում, որ այն այլևս նորաձև չէ։ Երբ այցելեք Դիլիջանի «Բուդուարթ» արվեստանոց-ստուդիան, տեղացի արվեստագետներ Արման Բադեյանը և Մարգարիտա Մալխասյանը կսովորեցնեն ինչպես պատրաստել ձեր սեփական պղնձե զարդերը՝ իրենց պրոֆեսիոնալ ուղղորդման ներքո։
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ ամուսիններ Արմանը և Մարգարիտան սիրով կիսվում են իրենց ստեղծագործական հմտություններով Դիլիջանի այցելուների հետ։ Արմանը ձեզ ցույց կտա, թե ինչպես զգուշորեն ոլորել դյուրաթեք պղնձե լարերը՝ դրանցից նուրբ զարդեր՝ ականջողեր, մազակալներ, մատանիներ և մանյակներ պատրաստելու համար։ Մոտավորապես մեկ ժամ կպահանջվի, որպեսզի դուք ունենաք նոփ-նոր ձեռակերտ զարդ։


Արմանի և Մարգարիտայի դիզայներական աշխատանքներից և գեղանկարներից շատերի ոգեշնչման աղբյուրը քաղաքի գեղատեսիլ բնությունն է։ Իբրև ոգեշնչման աղբյուր են ծառայում նաև Դիլիջանի երկրագիտական թանգարանի հարուստ ազգագրական նյութերը, մասնավորապես՝ հինավուրց զարդերի հավաքածուն։ Լրացուցիչ ոգեշնչման համար Բուդուարթ ուղևորվելուց առաջ կարող եք այցելել այնտեղ։ Անշուշտ, թե՛ Բուդուարթում, թե՛ Երկրագիտական թանգարանում առկա է վաճառքի համար նախատեսված նվերների տեսականի։
Բացի զարդագործական արվեստանոցի փորձառությունից՝ Արմանն ու Մարգարիտան նաև նկարչության և բատիկի դասեր են առաջարկում իրենց ստուդիայում։ Ուստի եկեք և մի քանի ժամ անցկացրեք այստեղ՝ ումպ-ումպ վայելելով թեյ, սուրճ կամ գինի՝ միաժամանակ զարկ տալով ձեր ստեղծագործական կարողություններին։

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Դիլիջանի գեղեցիկ բնական միջավայրը և հեզաճկուն սոճիների անտառները վաղուց է ինչ ոգեշնչման աղբյուր են Արման Բադեյանի և Մարգարիտա Մալխասյանի համար: Որպես նկարիչներ և ոսկերիչներ՝ զույգը հիմնել է «ԲուդուԱրթ» ստուդիան, որը հյուրերին հնարավորություն է ընձեռում բացահայտելու իրենց ստեղծագործական ունակությունները՝ վայելելով ընկերների ներկայությունը և հնարավոր մի բաժակ գինի: Բուդուարթի արհեստանոցում և պատկերասրահում արվեստագետները, արվեստասերներն կարող են հավաքվել զարդեր պատրաստելու կամ բատիկայի վրա նկարելու հանգիստ ընկերական միջավայրում՝ Արմանի և Մարգարիտայի ուղղորդմամբ:

Artist Arman Badeyan shapes a coil out of copper wire. Նկարիչ Արման Բադեյանը պղնձե մետաղալարից կծիկ է պատրաստում:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Arman shows visitors how to use the jewelry-making tools. Արմանը զբոսաշրջիկներին ցույց է տալիս, թե ինչպես են օգտագործում զարդեր պատրաստելու համար նախատեսված գործիքները:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

A selection of copper wire designs. Պղնձե լարերից պատրաստված նմուշների համաքածու:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Jewelry made by Budu Art Studio. Բուդուարտ Ստուդիոյի կողմից պատրաստված զարդերը:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։