Բուդուարթը հիմնադրվել է 2008թ.-ին Արմանի և Մարգարիտայի կողմից: Այս պրոֆեսիոնալ նկարիչների և ոսկերիչների ոգեշնչման աղբյուրը ոչ միայն Դիլիջանի հիասքանչ բնությունն ու հեզաճկուն սոճիներն են, այլև այլ արվեստագետները, ինչպես օրինակ Հովհաննես Շարամբեյանը: Արման ու Մարգարիտան երկուսն էլ ավարտել են Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: Նրանք հիմնել են Բուդուարթը որպես պատկերասրահ, որը միևնույն ժամանակ հաճախորդների համար կծառայի որպես մի վայր, որտեղ նրանք կարող են բացահայտել իրենց ստեղծագործ ունակությունները՝ ընկերների շրջապատում վայելելով մեկ գավաթ գինի:
Բացահայտեք ձեր ստեղծագործ հատկությունները զարդեր պատրաստելով Բուդուարթ արվեստանոց-ստուդիայում տեղացի արվեստագետներ Արմանի և Մարգարիտայի ուղղորդմամբ: Աշխատելու ընթացքում կմատուցվի սուրճ և թեյ, ինչպես նաև կարող եք գնել գինի` ձեր ստեղծագործ միտքն ավելի խթանելու համար: Մինչև 15 հոգանոց խմբերի վարպետաց դասերը տևում են մոտավորապես 2 ժամ, վարպետաց դասի ավարտին ձեր ստեղծագործությունները կարող եք վերցնել ձեզ հետ որպես հուշանվեր:
Նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել իրենց նկարչական ձիրքը, առաջարկվում են բատիկի և պրոֆեսիոնալ նկարչության դասեր։