Սովորեք կարի պատմությունն ու հմտությունները Դիլիջանում
Սովորեք կարի պատմությունն ու հմտությունները Դիլիջանում
Լուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր
ARMENECOOP սոցիալական ձեռնարկությունը հրավիրում է ձեզ կարի վերպետաց դասի, որտեղ կարող եք ոչ միայն սովորել Հայաստանում կարի պատմության ու մշակույթի մասին, այլև փորձել ինքնուրույն կարել Դիլիջանի տեսարժան վայրերը պատկերող կտորե տոպրակներ կամ մատիտների տուփ։ Ձեր ստեղծագործությունը կարող եք տուն տանել և, իհարկե, օգտագործել առօրյայում։
Դասը կվարեն տեղի կանայք, ովքեր հաճախել են ARMENECOOP-ի կողմից կազմակերպված կարի դասընթացներին։ Վարպետաց դասերից ստացված շահույթը ուղղվում է նոր դասընթացների կազմակերպման գործին։
Դասի ընթացքում կարող եք վայելել համեղ գաթա և թեյ։
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
ARMENECOOP-ը սոցիալական ձեռնարկություն է, որը կազմակերպում է առաջնորդության, ձեռնարկատիրության, կարի և խեցեգործության դասընթացներ Դիլիջանի տարածքի գործազուրկ կանանց համար:
The ARMENECOOP social enterprise sponsored workshop.ARMENECOOP սոցիալական ձեռնարկության կողմից կազմակերպված արհեստանոցը:
Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր
Local woman demonstrates project preparation to visitors.Տեղաբնակ կինը զբոսաշրջիկներին ծանոթացնում է ծրագրի նախապատրաստական աշխատանքներին:
Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր
ARMENECOOP produces functional tote bags and pencil holders with iconic scenes from Dilijan.ARMENECOOP-ն արտադրում է ֆունկցիոնալ տոպրակներ և գրչատուփեր, որոնց վրա պատկերված են Դիլիջանի խորհրդանշական տեսարանները:
Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր
YCCD is a local NGO in Dilijan which empowers women entrepreneurs through skill training and employment opportunity.Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնը Դիլիջանում գործող ՀԿ է, որը կին ձեռներեցներին տրամադրում է հմտությունների ուսուցում և աշխատանքային հնարավորություններ:
Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր