Տպագրությունը արվեստի ամենահին տեսակներից մեկն է, որն առաջացել է մի քանի հազար տարի առաջ և լայն կիրառում ունի այսօր:
Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում ցուցադրված են հայ և օտարերկրյա նկարիչների աշխատանքներ, որոնցից մի քանիսը հանդիսանում են ավանդական տպագրության վառ օրինակներ: Այս աշխատանքներում կիրառվել են ավանդական տպագրության այնպիսի հնարներ, ինչպիսիք են փորագրումը, լինոփորագրումը, վիմագրությունը, չոր ասեղը, աքվատինտան և այլն, որոնք յուրովի տարբերվում են թե՛ իրենց բովանդակությամբ, թե՛ արդյունքով, ինչը այցելուները հնարավորություն կունենան համեմատության մեջ տեսնել, հասկանալ և բացահայտել թանգարանում:
Զբոսավարի ուղեկցությամբ թանգարանում շրջայց կատարելուց հետո այցելուներին հնարավորություն կտրվի մանսակցելու տպագրության դասընթացի, որի շրջանակներում մանրամասն կծանոթանան տպագրության գործընթացին և կկարողանան որևէ ռեզերվուարից (օրինակ՝ մետաղ, փայտ, քար, լինոլիում) պատկերը փոխադրել մեկ այլ մակերևույթի, մասնավորապես՝ թղթի կամ գործվածքի վրա: Դասընթացի ժամանակ մասնակիցները կծանոթանան տպագրության տարբեր տեսակներին: Մասնակիցներին կտրվեն բոլոր անհրաժեշտ նյութերն ու պարագաներն իրենց սեփական աշխատանքը պատրաստելու համար՝ օգտագործելով արդեն իսկ փորագրված պատկերներ: Դասընթացի ավարտին կկարողանան տուն բերել իրենց նոր գեղարվեստական գործը և կիսվել տպագրության վերաբերյալ
գիտելիքներով ու տպավորություններով:
Թանգարանի մասին
Այս թանգարանը վերանորոգվել է 2011 թ.-ին։ Այն գտնվում է Դիլիջան քաղաքի գլխավոր փողոցի վրա և ցուցադրում է հարուստ և տարբերակի հավաքածուներ:
Թանգարանի հավաքածուն ցուցադրվում է երեք հարկերում և դասակարգված է ըստ տեսակի.
- ստորին հարկ` հնագիտություն և ազգագրություն
- առաջին հարկ՝ հայ արվեստագետներ և սոցռեալիզմ
- երկրորդ հարկ՝ 16-19-րդ դդ. միջազգային (հիմնականում եվրոպացի) արվեստագետներ
Հնագիտական առարկաների մեծ մասը գտնվել է Դիլիջանից և հարակից տարածքներից, որոնք եղել են բնակեցված առնվազն մ․թ․ա․ 2-րդ հազարամյակից։ Սակայն թանգարանի որոշ նմուշները թվագրվում են մ․թ․ա․ 3-րդ հազարամյակով։
Սոցռեալիզմի ոճով ստեղծված կտավները, որ ցույց են տվել սովորական աշխատող մարդկանց ամենօրյա կյանքը և որոնք գերիշխել են սովետական շրջանում, շատ են տարբերվում առաջին հարկում գտնվող չքնաղ գեղանկարներից, պատմական կտավներից և դիմանկարներից։