(Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, Իմ Հայաստան ծրագիր)

«Իմ Հայաստան» ծրագրի մասին

«Իմ Հայաստան» ծրագրի մասին

«Իմ Հայաստան» ծրագիրը միտված է բարձրացնելու և տարածելու Հայաստանի մշակութային ժառանգության մասին գիտելիքները, ինչպես նաև խթանելու անհրաժեշտ կարողություններ՝ աջակցելու հայկական մշակութային վայրերի և գործելակերպի երկարաժամկետ կենսունակությանը:

«Իմ Հայաստանը» համատեղ ծրագիր է Հայաստանի ժողովրդի, ԱՄՆ ՄԶԳ և Սմիթսոնյան ինստիտուտի միջև։ Սմիթսոնյանը աշխատում է ամբողջ աշխարհում՝ պահպանելու կենսաբազմազանությունը, ներգրավելու բոլոր տարիքի ուսուցիչներին և ուսանողներին և պահպանելու գլոբալ մշակութային բազմազանությունը:

«Իմ Հայաստան» ծրագրի միջոցով Սմիթսոնյանը ձգտում է աջակցել գլոբալ մշակութային կայունությանը` արձանագրելով Հայաստանի պատմական և կենդանի մշակութային ավանդույթները, կիսելով այս գիտելիքները գլոբալ լսարանների հետ և աջակցելով տեղական ռեսուրսների և այդ մշակութային ժառանգությունը ապագա սերունդների համար պահպանելու կարողությունների զարգացմանը: «Իմ Հայաստան» ծրագիրն իրականացվում է Սմիթսոնյանի Միջազգային հարաբերությունների գրասենյակի միջոցով՝ Սմիթսոնյանի Ժողովրդական Կյանքի և Մշակութային Ժառանգության Կենտրոնի տեխնիկական փորձաքննությամբ:

Ծրագիրն աշխատում է պատմաբանների, մարդաբանների, ազգագրագետների, համայնքային մասնագետների և այլոց հետ։ Համագործակցության շնորհիվ փաստաթղթավորում են մշակութային արտահայտումները՝ ճարտարապետություն, արհեստ, խոհանոց, պար, հագուստ, երաժշտություն և ավանդական գիտելիքները, հիմնվելով Սմիթսոնյան կենտրոնի կողմից մշակված գործիքների վրա։ Այս գործում ծրագիրն համագործակցում է Երևանի հնագիտության և ազգագրության ինստիտուտը։

Այս համատեղ հետազոտության միջոցով «Իմ Հայաստան» ծրագիրը ձգտում է ընդլայնել և բարձրացնել ժամանակակից մշակութային արտահայտչամիջոցների, պատմական վայրերի և Հայաստանում ապրող ավանդույթների մասին գիտելիքները, անկախ նրանից, թե դա դարավոր ավանդույթներով ստացված գորգագործական նաշխեր են, վերջին տեխնոլոգիաներով ստեղծվող գինեգործություն է, թե լավաշի թխման կամ խաչքարի փորագրման եղանակ է:

Ծրագրի անունն ընդգծում է պատմություններ պատմելու և փոխանցելու կարևոր դերն այս գործում։ Թվային, տպագիր և ինտերակտիվ լրատվամիջոցների օգնությամբ, ծրագիրը վեր է հանում Հայաստանի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմություններ, կյանքի կոչելով Հայաստանի մշակութային ավանդույթների մասին բարդ պատմությունները և բազմազանությունը: Աշխատելով համայնքների հետ, նրանց մշակութային ավանդույթները արձանագրելու նպատակով, այս հետազոտությունը ներկայացնում է համատեղ աշխատանքը, որը հնարավորություն է տալիս մշակել համայնքի վրա հիմնված մշակութային փորձառություններ, որոնք կիսում և աջակցում են Հայաստանի մշակութային կենսունակությունը:

Այցելե՛ք Հոդվածներ բաժինը` այս պատմություններից մի քանիսը կարդալու համար:

«Իմ Հայաստան» ծրագրի յուրաքանչյուր փորձառություն արտացոլում է հայկական համայնքների ձայնը և հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող պատմություններ։ Թանգարանների, արվեստագետների, ձեռներեցների և տարածքների միջոցով «Իմ Հայաստանը» ձգտում է զարգացնել տեղական ունակությունները՝ պահպանելու այս մշակութային փորձառությունները երկար տարիներ՝ համաշխարհային լսարանների և նոր սերնդի հետ կիսելու նպատակով: Զարգացնելով կարողությունները և ավելացնելով Հայաստանի անցյալ և ներկա հարուստ մշակութային ավանդույթները, «Իմ Հայաստանն» օգտագործում է համայնքային մշակութային զբոսաշրջության գործիքները՝ աջակցելու այս գլոբալ նշանակություն ունեցող մշակութային ժառանգությանը:

Այցելեք Սմիթսոնյանի Ժողովրդական կյանքի և մշակութային ժառանգության կենտրոն, «Իմ Հայաստան» ծրագրի մասին ավելին իմանալու համար․ folklife.si.edu/myarmenia

Հարցերի կամ մանրամասների համար կարող եք գրանցվել ստորև նշված մեր տեղեկագրում կամ գրել մեզ՝ myarmenia@si.edu հասցեով։

«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։

Տարածիր Հայաստանդ

Ներգրավվա՞ծ եք Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման կամ խթանման գործում․ մենք փնտրում ենք կազմակերպություններ կամ անհատներ, որոնք աջակցում են Հայաստանում մշակութային ժառանգությանը։

Իմանալ ավելին

Միացիր մշակութային համայնքին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։