COVID-19 Travel Update: Learn More
Արենի գինու փառատոնը Վայոց ձորի Արենի գյուղում (Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Գինու համտես Վայոց ձորում

Արենի գինու փառատոնը Վայոց ձորի Արենի գյուղում (Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Վայոց ձորը գտնվում է Երևանից դեպի հարավ երկու ժամ հեռավորության վրա։ Մարզը գինեգործությամբ զբաղվող մարդկանց և խաղողի այգիների տունն է։

Վայոց ձորի գինու տարածաշրջանի սրտում է գտնվում Արենի-1 քարանձավը, որտեղ գտնվել է աշխարհի ամենահին գինեգործարանը։ Տեղանքի շնորհիվ մենք գիտենք, որ հայկական գինիները զարդարել են հայկական սեղանները առնվազն 6000 տարի։ Այսօր Վայոց ձորը հանդիսանում է ժամանակակից գինեգործների տուն: Տեղական թանգարանները, ինչպես օրինակ Եղեգնաձորի տարածաշրջանային թանգարանը, լրացուցիչ տեղեկատվություն են տրամադրում տարածաշրջանի հնագիտության, ընդ որում գինեգործության պատմության մասին:

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։