COVID-19 Travel Update: Learn More

Պատմություններ սամովարի շուրջ Ակսել Բակունցի տուն-թանգարանում

Պատմություններ սամովարի շուրջ Ակսել Բակունցի տուն-թանգարանում նկար

Սամովարի թեյ վարդի թերթիկներով։ (Լուսանկարը՝ Արեգ Բալայանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Հայ գրող Աքսել Բակունցը (1899-1937թթ.) սիրում էր խմել վարդի թերթիկներից պատրաստած թեյ Գորիսում գտնվող իր հայրական տանը: Իր մայրը չորացնում էր իր իսկ պարտեզում աճեցրած վարդի թերթիկները:

Այցելելով Բակունցի հայրական տուն և տեսնելով 19-րդ դարում Գորիսի քաղաքային կենցաղին բնորոշ առարկաներ՝ հնարավորություն կունենաք մասնակցել թեյախմության արարողությանը, որի ընթացքում կծանոթանաք թեյ պատրաստելու ավանդույթին և թե ինչ նշանակություն ուներ այն Բակունցի կյանքում: Ընթացքում ձեզ կներկայացվի նաև սամովարի կարևորությունը, ծագումն ու կիրառությունը Հայաստանում, որից հետո ինքներդ կսովորեք պատրաստել թեյ սամովարի օգնությամբ՝ միաժամանակ համեմատելով այն թեյ պատրաստելու ձեր սեփական եղանակի և այլ նմանատիպ հանրային միջոցառումների հետ:

Տան պարտեզում, որտեղ ժամանակին Բակունցն անձամբ վայելել է թեյ, կարող եք համտեսել թեյ և այլ անուշեղեն, ինչպես նաև կարդալ Բակունցի «Ալպյան մանուշակ»-ի թարգմանված տարբերակը՝ բացահայտելով Սովետական ժամանակաշրջանին բնորոշ գյուղական և քաղաքային կենցաղի իրողությունները: Այս փորձառության շնորհիվ դուք ամբողջովին կբացահայտեք մինչ օրս կիրառվող այս հին ավանդույթը:

Թանգարանի մասին

Նկարազարդ պատեր և շատ գեղեցիկ ու մեծ բակ ունեցող` Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ հանդիսացող այս թանգարանը հանգամանորեն ներկայացնում է Ակսել Բակունցի ծագումն ու կյանքը: Նա ծնվել է 1899-թ. և մահացել 1937թ. և իր կենդանության օրոք համարվել է վաղ քսանականանների հայտնի արձակագիր և սցենարիստ: 19-րդ դարի այս տունն ինքնին դիտարժան է, քանի որ պահպանվել է այնպես, ինչպիսին եղել է Բակունցի կենդանության օրոք: Այս տանը Բակունցն անցկացրել է իր կյանքի առաջին տաս տարիները և հետագայում կրկին վերաձարձել է այստեղ, սակայն իր ծնողները շաունակել են ապրել այդ տանը նույնիսկ իր հեռանալուց հետո: Տունը կահավորված է 19-րդ դարի կենսակերպին համապատասխան` հասարակ խոհանոց, ննջասենյակ և աշխատասենյակը: Թանգարանի սենյակներից մեկում ցուցադրված են նաև լուսանկարների և ֆաքսային նամակներ, չնայած որ Բակունցին վերաբերող շատ արխիվներ պահպանվում են Երևանում:

The Samovar Stories workshop in the Museum garden Պատմություններ սամովարի շուրջ դասընթացը Թանգարանի բակում

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։