Հայ գրող Աքսել Բակունցը (1899-1937թթ.) սիրում էր խմել վարդի թերթիկներից պատրաստած թեյ Գորիսում գտնվող իր հայրական տանը: Իր մայրը չորացնում էր իր իսկ պարտեզում աճեցրած վարդի թերթիկները:
Այցելելով Բակունցի հայրական տուն և տեսնելով 19-րդ դարում Գորիսի քաղաքային կենցաղին բնորոշ առարկաներ՝ հնարավորություն կունենաք մասնակցել թեյախմության արարողությանը, որի ընթացքում կծանոթանաք թեյ պատրաստելու ավանդույթին և թե ինչ նշանակություն ուներ այն Բակունցի կյանքում: Ընթացքում ձեզ կներկայացվի նաև սամովարի կարևորությունը, ծագումն ու կիրառությունը Հայաստանում, որից հետո ինքներդ կսովորեք պատրաստել թեյ սամովարի օգնությամբ՝ միաժամանակ համեմատելով այն թեյ պատրաստելու ձեր սեփական եղանակի և այլ նմանատիպ հանրային միջոցառումների հետ:
Տան պարտեզում, որտեղ ժամանակին Բակունցն անձամբ վայելել է թեյ, կարող եք համտեսել թեյ և այլ անուշեղեն, ինչպես նաև կարդալ Բակունցի «Ալպյան մանուշակ»-ի թարգմանված տարբերակը՝ բացահայտելով Սովետական ժամանակաշրջանին բնորոշ գյուղական և քաղաքային կենցաղի իրողությունները: Այս փորձառության շնորհիվ դուք ամբողջովին կբացահայտեք մինչ օրս կիրառվող այս հին ավանդույթը:
Թանգարանի մասին
Նկարազարդ պատեր և շատ գեղեցիկ ու մեծ բակ ունեցող` Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ հանդիսացող այս թանգարանը հանգամանորեն ներկայացնում է Ակսել Բակունցի ծագումն ու կյանքը: Նա ծնվել է 1899-թ. և մահացել 1937թ. և իր կենդանության օրոք համարվել է վաղ քսանականանների հայտնի արձակագիր և սցենարիստ: 19-րդ դարի այս տունն ինքնին դիտարժան է, քանի որ պահպանվել է այնպես, ինչպիսին եղել է Բակունցի կենդանության օրոք: Այս տանը Բակունցն անցկացրել է իր կյանքի առաջին տաս տարիները և հետագայում կրկին վերաձարձել է այստեղ, սակայն իր ծնողները շաունակել են ապրել այդ տանը նույնիսկ իր հեռանալուց հետո: Տունը կահավորված է 19-րդ դարի կենսակերպին համապատասխան` հասարակ խոհանոց, ննջասենյակ և աշխատասենյակը: Թանգարանի սենյակներից մեկում ցուցադրված են նաև լուսանկարների և ֆաքսային նամակներ, չնայած որ Բակունցին վերաբերող շատ արխիվներ պահպանվում են Երևանում: