Քաղաքի կենտրոնում գտնվող գլխավոր հրապարակին և վարչական շենքերին մոտ տեղակայված այս փոքրիկ թանգարանում ցուցադրված են սովետական ժամանակաշրջանին և Վաղ Բրոնզի դարից մինչև այսօր ընկած ժամանակահատվածին բնորոշ ցուցանմուշների մեծ տեսականի և ինքնատիպ նմուշներ: Գորիսը եղել է Սյունիքի զարգացած կենտրոնը, իսկ թանգարանի հավաքածուի նմուշները մշակութային հարուստ պատմության մասին վկայող գեղեցիկ զենքեր, զարդանախշեր, կոճակներ, գոտիներ և զարդեր են: Հատկապես ուշագրավ են երկու ցուցանմուշներ` մ.թ.ա. 2-րդ հազարամյակին պատկանող հնգադեմ կուռքը և մ.թ.ա. 7-րդ հազարամյակին պատկանող բրոնզե առյուծը:
Ցանկության դեպքում թանգարանն առաջարկում է հայերեն, անգլերեն և ռուսերեն շրջայցեր։