Սիսիանի պատմության թանգարանում ցուցադրված են Սյունիքի հարուստ ազգագրական հավաքածու, ինչպես օրինակ՝ կենցաղային իրեր, ավանդական տարազներ և գորգեր: Թանգարանը կոչվում է հայնտի պատմաբան և լեզվաբան Նիկողայոս Ադոնցի անունով, ով ծնվել է Սիսիանի հարակից Բռնակոթ գյուղում: Թանգարանի ամենանվիրական նմուշներից մեկը Ադոնցի՝ 1680թ. տոհմածառն է:
Դեռևս Միջին դարերում ամբողջ աշխարհում մարդկանց կողմից սկսվեցին լայնորեն կիրառվել տոհմածառերը սեփական գերդաստանն արձանագրելու նպատակով, ինչը հնարավորություն է տալիս հասկանալ սեփական ծագումն ու ճանաչել ընտանիքի անդամներին, ովքեր էլ կերտում են մեր էությունը: Ծագումնաբանական հետազոտության շնորհիվ կարող ենք բացահայտել մեր ավանդույթներն ու կենսակերպը տարբեր պատկական ժամանակաշրջաններում և նույնիսկ այդ ավանդույթներով բացատրել մեր ներկայիս կենսակերպը: Թանգարանում զբոսավարի ուղեկցությամբ շրջայց կատարելուց հետո այցելուները կարող են ուսումնասիրել հանրաճանաչ հայերի, ինչպես օրինակ՝ Նիկողայոս Ադոնցի, տոհմածառերը, և այնուհետև ստեղծել իրենց սեփական տոհմածառը անհատական աշխատանքային տետրի օգնությամբ: Մենք լիահույս ենք, որ դասընթացից հետո այս տոհմածառի ու աշխատանքային տետրի օգնությամբ այցելուները կկարողանան հետագայում հավաքել լրացուցիչ տեղեկություն ու տարբեր պատմություններ իրենց նախնիների մասին և պահպանել դրանք հետագա սերունդների համար, ինչպես օրինակ՝ Սիսիանի պատմության թանգարանում պահպանված պատմություններն ու նմուշները:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին կտրամադրվեն տարբեր նյութեր՝ այդ գործընթացն ավելի ստեղծագործական, խորաթափանց և ոգեշնչող դարձնելու նպատակով: Դասընթացից հետո այցելուները կարող են տուն տանել իրենց պատրաստած տոհմածառը՝ ավելացնելով նոր ճյուղեր՝ իրենց նախնիների և ընտանեկան ավանդույթների մասին լրացուցիչ տեղեկություններին համապատասխան:
Թանգարանի մասին
Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանն այցելուներին է ներկայացնում Սիսիանի հարուստ պատմությունը` մ.թ.ա. 9000-րդ դարից սկսած մինչև այսօր: Թանգարանում ցուցադրված է հիմնականում տարածաշրջանի հնէաբանական, ազգագրական, ռազմական և մշակութային պատմությունը: Աշնանը թանգարանի մեծ բակում, որտեղ ցուցադրված են մեծ քանդակներ, տեղի է ունենում մեզ հայտնի ամենամյա Հացի Փառատոնը: Թանգարանի հավաքածուի յուրահատուկ նմուշ է համարվում Սյունիքի ավանդույթները խորհրդանշող խոյի գլխով զարդարված կերամիկական անոթը, որը պատկանում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին և պատկերված է թանգարանի մուտքի տոմսի վրա: