COVID-19 Travel Update: Learn More

Նկարչություն խեցու վրա Գոհարի հետ

Նկարչություն խեցու վրա Գոհարի հետ նկար

Գոհար Պետրոսյանի յուրահատուկ տեխնիկան մանրակրկիտ ստեղծագործական փորձարկումների արդյունք է: Հայկական տարազի բարդ նախշեր և տեղանքին բնորոշ շեշտադրումներ պարունակող արձանների միջոցով՝ նա արտացոլում է կավի ամրությունն ու նկարչության գեղեցկությունը։ Գոհարի տան ստուդիայում և արվեստանոցում արվեստն ու արհեստն ապրում են կողք կողքի, ինչը հնարավորություն է ընձեռում զբոսաշրջիկներին ուսումնասիրել երկու աշխարհները միաժամանակ:

Գոհարը և իր ընտանիքը հրավիրում են ձեզ իրենց տուն և ստուդիա՝ ընկղմվելու Հացիկ գյուղի ավանդական մշակույթի մեջ։ Գյումրիում գեղարվեստական կրթություն ստանալով և Հացիկ տեղափոխվելով՝ Գոհարը կարողացավ իրականացնել իր երազանքը` առաջարկելով երեխաներին նկարչության և խեցեգործության դասեր : Այս ստուդիան գյուղում միակ արվեստի կենտրոնն է, որտեղ Գոհարը դասավանդում է տեղացի երեխաներին, ինչպես նաև Գյումրեցի ուսանողներին: Քայլեք ստուդիայի միջով, հյուրասենյակով և ցուցասրահով, որպեսզի տեսնեք Գոհարի խեցեգործական աշխատանքները, նկարները և մի քանի հնագիտական առարկաներ մարզի տարածքից։

Գոհարի կյանքին և ստեղծագործությանը այս հակիրճ ծանոթացումից հետո դուք հնարավորություն կունենաք նկարելով ստեղծել ձեր սեփական գործերը՝ օգտագործելով Գոհարի կողմից թրծված խեցեգործական իրերը, ափսեները կամ արձանիկները: Նրա ստեղծագործություններում մեծաթիվ են կավե արձանիկները, որոնք հայկական ավանդական տարազի միջոցով ներկայացնում են տարածաշրջանի աշխարհագրությունը, պատմությունը, առօրյան և ավանդույթները:: Արձանիկներին այս հատուկ եղանակով հագցնելը միտված է իր աշխատանքների միջոցով հայկական մշակույթի պահպանմանը։ Որպես ստեղծագործությունների ոգեշնչում՝ նա հղում է անում Ազգային Տարազի կատալոգին, որում մանրամասն ներկայացված է գրեթե 200 զարդանկար։

Մինչ կսպասեք ձեր աշխատանքների չորանալուն, Գոհարի ընտանիքը կառաջարկի ձեզ սուրճ, թեյ և տեղական աղանդեր՝ չորացրած մրգերի և խմորեղենի տեսքով: Դուք կարող եք հանգստանալ տան մեծ պարտեզում և լսել պատմություններ Հացիկի պատմության և առօրյա կյանքի մասին: Մոտակայքում Ծակ Քար-ի ուխտատեղին է․ այն բնական քարե հուշարձան է, որը տեղի բնակիչները այցելում են հիմնականում հուլիսին՝ Վարդավառի տոնի առթիվ: Ըստ լեգենդի՝ նրանք, ովքեր անցնում են քարի միջով, բուժվում են բոլոր հիվանդություններից, և նրանց ցանկությունները իրականանում են։

Գոհարի՝ թանգարան հիշեցնող պատկերասրահում զբոսաշրջիկները կարող են մանրամասն ուսումնասիրել տարատեսակ գեղարվեստական ոճեր։ Այցի ընթացքում նրանք հաղորդակից կդառնան Հայաստանի հարուստ գեղարվեստական ավանդույթներին և հնարավորություն կունենան պատրաստել սեփական հուշանվերները։ Նրանց համար, ովքեր նախընտրում են նկարել կտավի վրա խեցեգործության փոխարեն, Գոհարը իր արվեստանոցի այցելուներին առաջարկում է նաև նկարչության դասեր:

Gohar's freshly-fired whimsical trees and animal figurines sit in the kiln. Գոհարի նոր թրծված ծառերն ու կենդանիների արձանիկները վառարանի մեջ:

Photo by Narek Harutyunyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Նարեկ Հարությունյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

After rolling out the clay, Gohar cuts out shapes that will eventually be added to sculptures. Կավը բացելուց հետո Գոհարը կտրում է այն մասերը, որոնք հետագայում կտեղադրվեն քանդակների վրա:

Photo by Narek Harutyunyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Նարեկ Հարությունյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Gohar rolls out thin strands of clay. Գոհարը բացում է կավի բարակ շերտեր:

Photo by Narek Harutyunyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Նարեկ Հարությունյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Many of Gohar's figures showcase the national costumes (tarazes) of different regions of Armenia. Գոհարի շատ արձանիկներ կրում են Հայաստանի տարբեր մարզերի ազգային տարազները:

Photo by Narek Harutyunyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Նարեկ Հարությունյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Also a trained painter, Gohar can demonstrate decorating ceramic tiles for her guests. Մասնագիտությամբ նկարիչ Գոհարը իր հյուրերին ներկայացնում է կերամիկական սալիկների վրա նկարազարդելու տեխնիկան:

Photo by Narek Harutyunyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Նարեկ Հարությունյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։