Գոհար Պետրոսյանի յուրահատուկ տեխնիկան մանրակրկիտ ստեղծագործական փորձարկումների արդյունք է: Հայկական տարազի բարդ նախշեր և տեղանքին բնորոշ շեշտադրումներ պարունակող արձանների միջոցով՝ նա արտացոլում է կավի ամրությունն ու նկարչության գեղեցկությունը։ Գոհարի տան ստուդիայում և արվեստանոցում արվեստն ու արհեստն ապրում են կողք կողքի, ինչը հնարավորություն է ընձեռում զբոսաշրջիկներին ուսումնասիրել երկու աշխարհները միաժամանակ:
Գոհարը և իր ընտանիքը հրավիրում են ձեզ իրենց տուն և ստուդիա՝ ընկղմվելու Հացիկ գյուղի ավանդական մշակույթի մեջ։ Գյումրիում գեղարվեստական կրթություն ստանալով և Հացիկ տեղափոխվելով՝ Գոհարը կարողացավ իրականացնել իր երազանքը` առաջարկելով երեխաներին նկարչության և խեցեգործության դասեր : Այս ստուդիան գյուղում միակ արվեստի կենտրոնն է, որտեղ Գոհարը դասավանդում է տեղացի երեխաներին, ինչպես նաև Գյումրեցի ուսանողներին: Քայլեք ստուդիայի միջով, հյուրասենյակով և ցուցասրահով, որպեսզի տեսնեք Գոհարի խեցեգործական աշխատանքները, նկարները և մի քանի հնագիտական առարկաներ մարզի տարածքից։
Գոհարի կյանքին և ստեղծագործությանը այս հակիրճ ծանոթացումից հետո դուք հնարավորություն կունենաք նկարելով ստեղծել ձեր սեփական գործերը՝ օգտագործելով Գոհարի կողմից թրծված խեցեգործական իրերը, ափսեները կամ արձանիկները: Նրա ստեղծագործություններում մեծաթիվ են կավե արձանիկները, որոնք հայկական ավանդական տարազի միջոցով ներկայացնում են տարածաշրջանի աշխարհագրությունը, պատմությունը, առօրյան և ավանդույթները:: Արձանիկներին այս հատուկ եղանակով հագցնելը միտված է իր աշխատանքների միջոցով հայկական մշակույթի պահպանմանը։ Որպես ստեղծագործությունների ոգեշնչում՝ նա հղում է անում Ազգային Տարազի կատալոգին, որում մանրամասն ներկայացված է գրեթե 200 զարդանկար։
Մինչ կսպասեք ձեր աշխատանքների չորանալուն, Գոհարի ընտանիքը կառաջարկի ձեզ սուրճ, թեյ և տեղական աղանդեր՝ չորացրած մրգերի և խմորեղենի տեսքով: Դուք կարող եք հանգստանալ տան մեծ պարտեզում և լսել պատմություններ Հացիկի պատմության և առօրյա կյանքի մասին: Մոտակայքում Ծակ Քար-ի ուխտատեղին է․ այն բնական քարե հուշարձան է, որը տեղի բնակիչները այցելում են հիմնականում հուլիսին՝ Վարդավառի տոնի առթիվ: Ըստ լեգենդի՝ նրանք, ովքեր անցնում են քարի միջով, բուժվում են բոլոր հիվանդություններից, և նրանց ցանկությունները իրականանում են։
Գոհարի՝ թանգարան հիշեցնող պատկերասրահում զբոսաշրջիկները կարող են մանրամասն ուսումնասիրել տարատեսակ գեղարվեստական ոճեր։ Այցի ընթացքում նրանք հաղորդակից կդառնան Հայաստանի հարուստ գեղարվեստական ավանդույթներին և հնարավորություն կունենան պատրաստել սեփական հուշանվերները։ Նրանց համար, ովքեր նախընտրում են նկարել կտավի վրա խեցեգործության փոխարեն, Գոհարը իր արվեստանոցի այցելուներին առաջարկում է նաև նկարչության դասեր:
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Գոհար Պետրոսյանը կավով աշխատող ամենաոգեշնչող, զարգացող հայ արվեստագետներից է: Ոգեշնչված գյուղական անդորրից և Հացիկ գյուղի գեղատեսիլ բնապատկերից՝ նա տեղափոխվեց այնտեղ` վերակենդանացնելու հայկական խեցեգործության մշակութային նշանակությունը` ըստ իր գեղարվեստական տեսլականի: Գոհարի տարբերակիչ տեխնիկան մանրակրկիտ գեղարվեստական փորձարկումների արդյունք է: Նա օգտագործում է կավի ուժն ու գեղանկարչության գեղեցկությունը արձանիկներում, որոնք պարունակում են հայկական տարազի բարդ նախշերն ու տարածաշրջանային շեշտադրումները: