COVID-19 Travel Update: Learn More

Հազար ու մի երանգ Ասլամազյան Պատկերասրահում

Հազար ու մի երանգ Ասլամազյան Պատկերասրահում նկար

Մարիամ և Երանուհի Ասլամազյանները խորհրդային տարիներին Հայաստանի առաջին կին նկարիչներից էին։ Քույրերն առավելագույնս հայտնի են իրենց գունագեղ և արտահայտիչ նատյուրմորտներով և դիմանկարներով, գրաֆիկական գործերով և գծանկարներով, ինչպես նաև իրենց խեցեգործական աշխատանքներով, որոնք ավելի արտահայտիչ են դարձնում կենցաղային առարկաների գեղեցկությունը:

Այս երկու անհավատալի կանանց արվեստին և կյանքին ծանոթանալու համար կարող եք շրջել պատկերասրահում՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ։ 1987 թ.-ին քույրերի կողմից հիմնադրված պատկերասրահում ներկայացված են մոտ 620 բնօրինակ նկարներ, խեցեգործական և գրաֆիկական աշխատանքներ: Պատկերասրահի պատերին հետևեք քույրերի տպավորիչ կարիերայի պատմությանը և խորհրդային հայ հասարակության մեջ կին արվեստագետների դերը խթանելու նրանց առաքելությանը:

Շրջայցից հետո, մեր պատկերասրահի արհեստավորներից մեկի ղեկավարությամբ ծանոթացեք Ասլամազյան քույրերի օգտագործած գեղարվեստական ոճերին և տեխնիկային: Քույրերն օգտագործում էին մոտիվներ Հայաստանի իրենց տնից, իրենց բազմաթիվ ճանապարհորդություններից, ինչպես նաև իրենց ստեղծագործական միտքը՝ ամենօրյա խեցեղենիցարվեստի արտահայտիչ գործեր ստեղծելու համար: Ոգեշնչվեք պատկերասրահի աշխատանքներից կամ ձեր սեփական ճանապարհորդություններից՝ փոքրիկ խեցեգործական ափսեի վրա նկարելու համար: Այցելուները կարող են նաև ընտրել խեցեգործական իրերի վրա դեկուպաժի տեխնիկան սովորելը: Նկարելու ընթացքում կամ դեկուպաժի տեխնիկան փորձարկելիս՝ պատկերասրահի բակում կարող եք վայելել թեյ կամ սուրճ և քաղցրավենիք: Ներքին բակը և փայտե պատշգամբը հատուկ են 19-րդ դարի Գյումրու քաղաքային ճարտարապետությանը։

Եթե ցանկանում եք Գյումրուց կամ Ասլամազյան քույրերից որևէ հուշ տանել, ապա բաց մի թողեք ելքի մոտ գտնվող պատկերասրահի խանութը։ Նոր վերանորոգված խանութն առաջարկում է հուշանվերներ և արհեստագործական իրեր, որոնք ոգեշնչված են Ասլամազյան քույրերի աշխատանքներից՝ ներառյալ զարդեր, հագուստ, աքսեսուարներ, գրքեր, բացիկներ և այլն:

Ցանկության դեպքում թանգարանն առաջարկում է հայերեն, անգլերեն և ռուսերեն շրջայցեր։

A grape leaf is pressed into fresh clay. Խաղողի տերևը ամուր սեղմվում է թարմ կավի մեջ:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

An instructor shows an example to the visitors. Ուսուցիչը հյուրերին օրինակ է ցույց տալիս:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors can take Master classes of painting at the clay with Aslamazyan Sisters' Art colors Visitors can take Master classes of painting at the clay with Aslamazyan Sisters' Art colors. Վարպետաց դասի ժամանակ հյուրերը կարող են կավի վրա զարդանախշեր նկարել՝ օգտագործելով Ասլամազյան քույրերի գույները:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Tools and supplies provided to create a personalized keepsake. Անհատական հուշանվեր պատրաստելու համար տրամադրվող գործիքներ և այլ պարագաներ:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Hands-on demonstrations show the process of making pottery from start to finish. Ցուցադրության ընթացքում ներկայացվում է խեցեգործության ողջ գործընթացը՝ սկզբից մինչև վերջ:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։