COVID-19 Travel Update: Learn More

Արվեստը լեռներում Ջերմուկի պատկերասրահի հետ

Արվեստը լեռներում Ջերմուկի պատկերասրահի հետ նկար

Կտավ պատկերասրահի հավաքածուից։ (Լուսանկարը՝ Արեգ Բալայանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Ամբողջ աշխարհում բնությունը դարեր շարունակ մշտապես ոգեշնչել է սիրողական և արհեստավարժ նկարիչներին, ովքեր նկարելով բաց երկնքի տակ կամ ոգեշնչվելով արվեստի գործերից, վերարտադրություններից կամ լուսանկերներից՝ հիացել և զարմացել են բնությամբ: Հանդիսանալով Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Ջերմուկի պատկերասրահը հայտնի է իր գունագեղ և խորհրդավոր բնապատկերներով, բնության տեսարաններ և բնության տարրեր պարունակող կտավներով, ինչպես օրինակ՝ երփներանգ ծաղկեփնջեր, զմրուխտ լեռներ և ջրվեժներ:

Այս ծրագրի շրջանակներում այցելուները կվայելեն պատկերասրահի հավաքածուն՝ հատկապես բնանկարները: Նրանք կծանոթանան Սովետական Հայաստանի և ժամանակակից նկարիչներին, որոնց աշխատանքները ցուցադրված են պատկերասրահում, իսկ այնուհետև հնարավորություն կունենան անձամբ նկարել բաց երկքնի տակ (լավ եղանակի դեպքում) կամ պատկերասրահում: Արհեստավարժ նկարչի ուղղորդությամբ մասնակիցները կծանոթանան բնանկարներ նկարելու գործընթացին և սկզբունքներին: Մասնակիցները հնարավորություն կունենան լինելու ստեղծագործ, արտահայտել իրենց սեփական ոճը և սովորել պատկերել լույսը, տարածքը, երանգները:

Թանգարանի մասին

Հայաստանի ազգային պատկերասրահի տասնմեկ մասնաճյուղերից մեկը` Ջերմուկի պատկերասրահը, առավել խորությամբ է ներկայացնում 1950-ականներից մինչև այսօր ընկած ժամանակահատվածին բնորոշ հայկական արվեստը բազմաժանր կտավների, այդ թվում նաև` Մարտիրոս Սարյանի, Վահրամ Գաֆեսճյանի և Հակոբ Հակոբյանի հեղինակությամբ, հարուստ հավաքածուի միջոցով: Պատկերասրահում կազմակերպվում են կտավների, քանդակների, կերամիկայի կարճաժամկետ և մշտական ցուցահանդեսներ, ինչպես նաև տարբեր ծրագրեր, դասախոսություններ և սեմինարներ, որոնց նպատակն է կրթել հանրությանը և խորացնել հայկական արվեստի և արվեստագետների մասին նրանց գիտելիքները: Հավաքածուի յուրահատուկ ցուցանմուշներից են Սարգիս Մուրադյանի հեղինակած Պարույր Սևակի` շատ խորհրդանշական դիմանկարը և մի ժայռաբեկոր, որի վրա հայ-ամերիկյան վիպասան և դրամատուրգ Վիլյան Սարոյանը փորագրել է «Արև» բառը Ջերմուկ կատարած իր այցի ժամանակ:

The landscape painting workshop outside of the Gallery Բնանկարի նկարչության դաս Պատկերասրահի բակում

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։