COVID-19 Travel Update: Learn More

Վերածեք բուրդը նուրբ Հայկական գորգերի

Վերածեք բուրդը նուրբ Հայկական գորգերի նկար

Տաթևի վանքի ճանապարհին գտնվող Շինուհայր գյուղի բնակիչները ոչխարներ են պահում և զբաղվում գյուղատնտեսությամբ: Այդ ոչխարները հումք են ապահովում «Բրդից կարպետ» սոցիալական ձեռնարկության համար, որը բուրդը վերածում է բնական կարպետների, տնային ապրանքների և անձնական պարագաների: Ապրանքներում օգտագործվում են ոչ միայն ոչխարի բրդի բոլոր բնական երանգները, այլև (և, որ ավելի կարևոր է) տեղացի կանանց ստեղծարարությունը և դիզայներական հմտությունները:

Շինուհայրցի տասնհինգ կանայք աշխատում են չորս հիմնական ուղղություններով` բրդի վերամշակում, թելերի արտադրություն, կարպետագործություն և հուշանվերների վաճառք: Նրանց արհեստանոցը խորհրդային ժամանակաշրջանում եղել է կոշիկի գործարան: Աշխատանքում կիրառվող բրդյա թելը 100 տոկոսով բնական հումք է, որը էկոլոգիապես մաքուր է, առանց քիմիական որևէ հավելումների: «Բրդից կարպետ» ստուդիան նաև վաճառում է իր բնական մանվածքները, այնպես որ կարող եք ձեռք բերել դրանք՝ ձեր սեփական ծրագրերի համար:

Արհեստանոցի ներսում կարող եք մասնակցել «Բրդից կարպետ» ամբողջական փորձառությանը՝ ընտրելով երկու տարբերակներից մեկը՝ շրջայց արհեստանոցում՝ ճաշով, որը ներառում է տեղական ուտելիքներ և խմիչքներ, կամ միայն արհեստանոցի շրջայց։ Նախ, կտեսնեք, թե ինչպես են բուրդը մանում և պտտելով թել ստանում։ Այնուհետև կսովորեք մասնագետից, թե ինչպես կարելի է ավանդական եղանակով բուրդը մանելով թել ստանալ՝ իլիկի միջոցով, և ժամանակակից եղանակով՝ ոտքով աշխատող մանող անիվի վրա:

Բուրդը վերամշակելուց հետո դուք կսովորեք, թե ինչպես կարպետ և այլ ձեռքի աշխատանքներ գործել։ Կանայք ստեղծում են դիզայնի լայն տեսականի՝ սկսած պարզ զոլերից մինչև բարդ մոտիվներ: Դուք կծանոթանաք ոչ միայն կարպետագործության տեխնիկային, այլև կարպետների ձևավորման մեջ օգտագործված մշակութային մոտիվների հավաքածուին: Նախքան մեկնելը համտեսեք տեղական մթերքներից պատրաստված ուտեստները ստուդիայի պարտեզում: «Բրդից կարպետ» ծրագիրը Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամի սոցիալական նախաձեռնությունն է, որի նպատակն է Շինուհայր գյուղում տնտեսապես անապահով կանանց համար կայուն եկամտի հնարավորություններ ստեղծել: ԳԿԶՌԿ-ի արտադրանքները ներառում են տիկնիկներ, մագնիսներ, և բանալու կախազարդեր, որոնք պատրաստված են հելյունագործ կենդանիներից, մրգերից և բանջարեղեններից։ Բոլոր գնումները աջակցում են Գորիսի և հարակից գյուղերի տեղացի արհեստագործներին:

The women of Goris pass on their knowledge of carpet weaving to the visitors. Գորիսի կանայք գորգագործության վերաբերյալ իրենց գիտելիքները փոխանցում են հյուրերին:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Wool to Carpet products showcase the varying natural colors of sheep's wool. «Բրդից կարպետ»-ը ներկայացնում է ոչխարի բրդի բնական տարբեր գույներ:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Visitors can see the transformation of raw wool into finished yarn all in one day. Զբոսաշրջիկները մեկ օրվա ընթացքում կարող են տեսնել, թե ինչպես է բուրդը վերածվում գործվածքի:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Goris artisans take what was once considered waste and turn it into handmade products. Գորիսցի արհեստավորները նախկինում թափոն համարվող նյութերից պատրաստում են տարբեր ձեռակերտ ապրանքներ:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Handmade products like wool yarn and carpets are available for visitors to take home. Հյուրերը կարող են իրենց հետ տանել ձեռագործ բրդյա գործվածքներ ու գորգեր:

Photo by Karen Nersisyan, My Armenia ProgramԼուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։