Սլացիկ ուռենիները խիտ-խիտ շարված են Արփա գետի ափին՝ Վայոց ձորում, որտեղ Արթուր Պետրոսյանի նման հմուտ ծղոտագործները մինչ օրս էլ փափկեցնում, ճկում և հյուսում են ուռենիների ճյուղերը՝ ստեղծելով առարկաներ ամենօրյա օգտագործման կամ տան զարդարման համար։ Բանիմաց վարպետ Արթուրի ուղղորդմամբ՝ դուք կարող եք սովորել ամեն բան ժամանակի փորձությունը պատվով հաղթահարած այս ավանդույթի մասին՝ սկսած տեղի բնական նյութերի առանձնահատկություններից, մինչև Վայոց ձորի ծղոտագործության պատմությունը։ Դուք նաև կսովորեք տարրական տեխնիկաներ՝ ուռենու ճյուղերից ձեր սեփական ստեղծագործությունը պատրաստելու համար։
Արթուրը կծանոթացնի ձեզ գործընթացին՝ սկզբից մինչև վերջ՝ բացատրելով, թե ինչպես պետք է ընտրել, լվանալ, ջրի մեջ թողնել և չորացնել նյութերը ծղոտագործության համար, իսկ ապա՝ թե ինչպես գեղեցիկ աշխատանքներ պատրաստել դրանցից։ Դուք կարող եք սովորել, թե ինչպես ուռենու ճյուղերից ստեղծել գինու շշերի համար նախատեսված կաղապարներ, զամբյուղ, ափսե կամ անգամ միանգամայն նոր դիզայներական աշխատանք, որը կլինի ձեր սեփական ստեղծագործ երևակայության արգասիքը։
Դուք կհեռանաք այստեղից՝ Ձեզ հետ վերցնելով կիսապատրաստի աշխատանքը, որը կարող եք ավարտին հասցնել տանը՝ հետևելով Արթուրի խորհուրդներին։ Այստեղ դուք նաև կվերարժևորեք ծղոտագործության ավանդույթները։ Կարող եք այցելել նաև այստեղից ոչ հեռու գտնվող Եղեգնաձորի երկրագիտական թանգարան՝ տեսնելու ծղոտահյուս փեթակի գեղեցիկ նմուշօրինակ, ինչպես նաև Եղեգնաձորի և անգամ Երևանի ռեստորանները, որտեղ ցուցադրված են Արթուրի ստեղծագործությունները։
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Արթուր Պետրոսյանը փափկացնում և ճկում է Վայոց ձորի Արփա գետի հովտում աճող ուռենու ճյուղերը` իր բնական հումքից զամբյուղները պատրաստելու համար: Նա ստեղծում է կարասի (կավե աման) համար հյուսված ծածկեր, գինու շշերի կաղապարներ, հացի զամբյուղներ, տան կահավորրանքի պարագաներ: