COVID-19 Travel Update: Learn More

Ստեղծիր առանձնահատուկ կոլաժներ Արտյոմ Երկաթի հետ

Ստեղծիր առանձնահատուկ կոլաժներ Արտյոմ Երկաթի հետ նկար

Լուսանկարը՝ Կարեն Ներսիսյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Արտյոմ Երկաթի ստեղծագործական առանձնահատկությունը հակադրությունների միջոցով ներդաշնակություն ստեղծելն է: Ծնունդով Եղեգնաձորցի ճարտարապետ Արտյոմը շատ էր սիրում զբոսնել Ջերմուկում, որը հարավային Հայաստանի Վայոց ձորի լեռների մեջ փռված առողջարանային քաղաք է: Փողոցում տեսնելով թափված աղբը՝ Արտյոմը որոշեց վերածել այն արվեստի: Արդյունքում ստացվեցին բարդ գեղարվեստական թեմաներ ներկայացնող յուրահատուկ կոլաժներ և բարդ երկաթյա կառույցներ:

Այս նպատակով Արտյոմն օգտագործում է ցանկացած նյութ՝ փայտ, կավ, քար, երկաթ, լինոլեում, ստվարաթուղթ և փետուր: Վերածելով աղբը գեղեցկության և արժեքի՝ նա ոչ միայն նվազեցնում է համատարած գերիշխող «օգտագործել և նետել» սովորության հետևանքները, այլև մարմնավորում իր սեփական տեսլականն ու երազանքները:

Արտյոմի ոգեշնչման աղբյուրներից մեկն իր հայրական տունն է, որը կառուցվել է քսաներորդ դարի սկզբներին: Այնտեղ նա այժմ աշխատում և անցկացնում է վարպետաց դասեր: Տաք ամիսների ժամանակ դասերն անցկացնում է իր տան բակում, իսկ մնացած ժամանակ՝ նկուղում, որը կահավորված է հին գյուղական կահույքով, զարդարված գորգերով, և սովետական ժամանակաշրջանին բնորոշ դեկորատիվ առարկաներով:

Ոգեշնչման այլ աղբյուր են հանդիսանում իր մանկության տարիների վառ հիշողությունները, որը նա անցկացրել է հարավային Հայաստանի լեռներում և Ղրիմի թերակղզում: Հաստատելով ներդաշնակություն այս երկու ազդեցությունների միջև՝ Արտյոմը կարողանում է ստեղծել հզոր գեղարվեստական գործեր:
Կոլաժի վերաբերյալ Արտյոմի անցկացրած վարպետաց դասերի ժամանակ այցելուները տարբեր անկանխատեսելի նյութերի միջոցով գտնում են իրենց հոգեհարազատ թեման և ոճը և փորձում մեկնաբանել կյանքը յուրովի: Գեղարվեստական արժեք հաղորդելով արժեզուրկ նյութերին՝ այցելուները կարող են ոչ միայն արտահայտել իրենց ստեղծագործական միտքն ու անհատականությունը, այլև Արտյոմի հետ միասին խթանել վերամշակման և վերաօգտագործման բնապահպանական առավելությունները:

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Արմատներով Եղեգնաձորից ճարտարապետ Արտյոմ Ղազարյանն իր ոգեշնչումը գտավ Հայաստանի հարավային՝ Վայոց ձորի մարզի լեռնաառողջարանային քաղաք Ջերմուկում զբոսնելիս: Փողոցում լցված աղբին գցված պատահական հայացքը ոգեշնչեց Արտյոմին կիրառման մեջ դնել այն, ինչ այլք աղբ էին համարում: Արդյունքում ստացվեցին յուրատեսակ կոլաժներ և երկաթյա բարդ կառուցվածքներ, որոնք ներկայացնում են գեղարվեստական բարդ թեմաներ, ինչի շնորհիվ էլ նա ստացավ «Երկաթ» մականունը: Եղեգնաձորում՝ իր պապի տան հարակից արհեստանոցում, Արտյոմը որդուն սովորեցնում է իր արհեստի գաղտնիքները և իր գիտելիքներն ու պատմությունները կիսում այցելուների հետ:

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։