COVID-19 Travel Update: Learn More
Լուսանկարը՝ Նարեկ Հարությունյանի, Իմ Հայաստան ծրագիր

Ստեղծագործիր հայ վարպետների հետ

Լուսանկարը՝ Նարեկ Հարությունյանի, Իմ Հայաստան ծրագիր

Հայաստանը միշտ հարուստ է եղել արհեստներով: Հայտնի հայ ճարտարապետներն ու քարտաշները օգնել են կառուցել և զարդարել այնպիսի հայտնի քաղաքներ, ինչպիսիք են Թբիլիսին Վրաստանում, Սպահանը Իրանում և Ստամբուլը Թուրքիայում:

Այսօր Հայաստանում և հատկապես գյուղական համայնքներում տաղանդավոր և նվիրյալ արհեստագործ վարպետները վերակենդանացնում և վերականգնում են արհեստներն իրենց պատրաստած գլուխգործոցների միջոցով: Այցելեք այս վարպետների արհեստանոցները և ծանոթացեք Հայաստանի մշակութային ժառանգությունը կազմող բազմաթիվ ավանդույթներին, ինչպիսիք են փայտի փորագրությունը, քանդակագործությունը, ասեղնագործությունը, գորգագործությունը և խեցեգործությունը:

Այստեղ կարող եք գնել այն վարպետների աշխատանքները, ովքեր ունեն արհեստանոցներ և խանութներ, որտեղ վաճառում են իրենց աշխատանքները:

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։